00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուլիսի 2-ը մարզական լրագրողի միջազգային օրն է

© static.anhorСпортивная журналистика
Спортивная журналистика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սկսած 1995 թվականից՝ հուլիսի 2-ն աշխարհում տոնվում է որպես մարզական լրագրողի միջազգային օր: Պատահական չէ, որ հենց այս օրն է նշվում մարզական լրագրողների տոնը: 1924 թվականի հուլիսի 2-ին Փարիզում հիմնադրվեց մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան:

Տարբեր երկրներում այս օրը տարբեր կերպ է նշվում: Կան երկրներ, որտեղ հուլիսի 2-ին մարզական լրագրողների պարգևատրումներ են տեղի ունենում, որոշվում են լավագույն լրագրողները, պարգևներ հանձնվում:Բայց մարզական լրագրողների համար ամեն ինչ մնում է նույնը՝ հետևել մարզական իրադարձություններին, լինել դրանց կիզակետում ու լուսաբանել:

Մարզական լրագրողների համար ամեն ինչ, կարծես թե, նույնն է, ինչ մարզիկների համար. մասնակցել մրցումներին յուրովի, ուրախանալ ու տոնել հաղթանակները, տխրել ու մտածել սխալների մասին պարտությունների ժամանակ: Մեկ բան է անփոփոխ. ինչպես և սպորտում, հաղթանակն ու պարտությունը իրար կողքի են կանգնած:

Олимпийского чемпиона Артура Алексаняна и вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Մարզական Հայաստան-2016. հաղթանակների ու հույսերի տարի

Սակայն ամեն ինչ այնքան հեշտ ու պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Մարզական լրագրողին մրցումները կամ մարզական խոշոր իրադարձությունները լուսաբանելու համար շատ հիմնավոր ու լուրջ գիտելիքներ են հարկավոր: Բացի այդ, յուրաքանչյուր մրցման ժամանակ մարզական լրագրողը սթրես է տանում էմոցիոնալ ֆոնի վրա: Երբեմն, թվում է թե դու ոչ թե հետևում ես խաղին, մենամարտին կամ գոտեմարտին, այլ ինքդ ես մասնակցում:

Շատ մեծ պատասխանատվություն է լուսաբանել մարզական միջոցառումը: Չէ՞ որ սպորտում հաղթում է մեկը, իսկ պարտվողներն ավելի շատ են լինում: Եվ այդ պատճառով, մեծարելով ու փառաբանելով հաղթողին կամ հաղթողներին, պետք է չմոռանալ նաև պարտվողների մասին ու լինել նաև նրանց կողքին:

Ամեն ինչից անկախ մենք (կարծում եմ ինչպես և բոլորը), նախ և առաջ սիրում ենք հաղթել ու լինել հաղթողի դերում: Հայկական հոգեկերտվածքն ուղղակի ստիպում է լինել էմոցիոնալ, հաղթանակի մեծ ձգտումով: Բազմիցս ենք ուրախացել հայկական սպորտի հերոսների նվաճումներով, բայց միևնույն է, դա քիչ է մեզ համար: Մենք էլի ենք ուզում հաղթել ու նվաճել տարբեր տիտղոսներ:

Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլը ճանաչվեց մայիսի լավագույն գոլերից մեկը

Հայկական սպորտի վերջին ամենախոշոր հաղթանակը Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկին էր Ռիո դե Ժանեյրոյում: Անհատական մարզաձևերում (առաջին հերթին՝ հենակետային համարվող մարզաձևերում) հայ մարզիկները շարունակում են յուրաքանչյուր մրցաշարում պայքարել մեդալների համար՝ բարձր պահելով հայկական սպորտի պատիվը: Թիմային մրցաշարերում նույնպես ունեցանք որոշակի հաղթանակներ բասկետբոլում: Իսկ Հենրիխ Մխիթարյանն առաջինն էր հայ ֆուտբոլիստներից, որը դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Մարզական լրագրողի աշխատանքն, իրականում, անհամեմատ հետաքրքիր է դարձնում հենց մեր մազիկների հաղթանակը կամ հաղթանակները: Եվ այդ առումով նոր հաղթանակներ ցանկանանք հայ մարզիկներին: Իսկ մարզական լրագրողներին շնորհավորենք տոնի կապակցությամբ ու նրանց էլ հաղթանակներ ցանկանանք հաղթանակներն ու պարտությունները լուսաբանելիս:

Լրահոս
0