00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագություն ու ադրենալին՝ Գյումրու երկինքը զարդարել էին գունավոր թռչող սարքերը

© Sputnik / Armenuhi MkhoyanFlyfest Gyumri 2017
Flyfest Gyumri 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գյումրու ավիամոդելային խմբակի» նախաձեռնությամբ հուլիսի 2-ին մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հեռակառավարվող տարատեսակ և բազմագույն ռեակտիվ ինքնաթիռները, ուղղաթիռները, սավառնակները զարմացնում և հիացնում էին թռիչքային հնարքներով:

Չնայած աննախադեպ շոգ եղանակին՝ փառատոնի մասնակիցների թիվը բավական մեծ էր, ներկա էին Հայաստանի գրեթե բոլոր ավիամոդելիստները: Նրանցից յուրաքանչյուրը փորձեց ցուցադրական թռիչքներով անմոռանալի դարձնել ամառային օրը:

Танцевальная школа Гюмри - Sputnik Արմենիա
Ինչու՞ պարարվեստի հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին չունի պետական համույթ

«Գյումրու ավիամոդելային խմբակի» հիմնադիր Կարեն Ավագյանը փաստեց՝ իրենց նախաձեռնությանն արձագանքել են ավիոմոդելիսնտներ Հայաստանի տարբեր վայրերից՝ Գյումրի ժամանելով իրենց մոդելներով:

«Ավիոմոդելիզմն ինչպես տեխնիկական կրթություն է, այնպես էլ սպորտ, և սա գերազանց հնարավորություն է զարգանալու»,- նշեց Կարեն Ավագյանը՝ փաստելով, որ Գյումրիում ավիոմոդելիզմը մոտ 9 տարի չի գործել և վերականգնվել է հին ավանդույթները վերականգնելու նպատակով: Գյումրիում առաջին անգամ նման խմբակ ստեղծվել էր դեռ 1953 թվականին:

Նոյ Ադամյանը 15 տարեկան է: 6 ամիս է, ինչ հաճախում է «Գյումրու ավիամոդելային խմբակ», բայց արդեն այնպես է տարվել այս զբաղմունքով, որ երազում է ապագայում օդաչու դառնալ:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017». Նոյ Ադամյան
Flyfest Gyumri 2017. Ной Адамян - Sputnik Արմենիա
«Ֆլայֆեստ Գյումրի 2017». Նոյ Ադամյան

«Առաջին անգամ ավիոմոդելիզմի մասին իմացել եմ համակարգչից ու հնարավորությունը բաց չթողնելով՝ եկա այս խմբակ»,- ասում է Նոյն ու հպարտությամբ ցույց տալիս խմբավարի գլխավորությամբ իր ու ընկերների հավաքած մոդելը՝ «Էֆ 117»-ը, որը կարող է երկնքում տարբեր հնարքներ գործել:

«Ցանկանում եմ « Սու 47 » մոդել պատրաստել: Նրա թևերն առաջ են ուղղված, դա է այդ մոդելի առանձնահատկությունը»,- նշում է Նոյը:

Ի տարբերություն Նոյի, Գևորգ Մելքոնյանը արհեստավարժ տնտեսագետ է, բայց արդեն ավելի քան 1 տարի է, ինչ իր մանկության հոբբին կրկին վերհիշելով, ազատ ժամերին ընկերների հետ զբաղվում է ավիոմոդելիզմով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017». Գևորգ Մելքոնյան
Flyfest Gyumri 2017. Геворк Мелконян - Sputnik Արմենիա
«Ֆլայֆեստ Գյումրի 2017». Գևորգ Մելքոնյան

«Շատ հաճույքով ընկերներով կիրակի օրը հավքվում ու զբաղվում ենք՝ հիշելով մեր մանկությունը»,- նշում է Գևորգը՝ չհերքելով. ավիոմոդելիզմը ժամանակատար ու ծախսատար, բայց անփոխարինելի հաճույք ու ադրենալին է:

«Առաջին անգամ է, որ մասնակցում եմ նման փառատոնի, շատ հաճելի է ու լավ կազմակերպված, հուսամ նման միջոցառումները պարբերաբար կլինեն»,- հավելեց Գևորգ Մելքոնյանը:

«Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը մրցութային չէր, բոլորը ներկայանում էին ցուցադրական թռիչքներով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
«Ֆլայֆեստ Գյումրի 2017» - Sputnik Արմենիա
1/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
«Ֆլայֆեստ Գյումրի 2017» - Sputnik Արմենիա
2/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
«Ֆլայֆեստ Գյումրի 2017» - Sputnik Արմենիա
3/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
«Ֆլայֆեստ Գյումրի 2017» - Sputnik Արմենիա
4/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
© Sputnik / Armenuhi Mkhoyan«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
«Ֆլայֆեստ Գյումրի 2017» - Sputnik Արմենիա
5/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
1/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
2/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
3/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
4/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»
5/5
«Ֆլայֆեստ Գյումրի 2017»

«Ցույց են տալիս թռչող սարքի հնարավորությունները, օդաչուի վարպետությունը: Հիմնականում ցուցադրողները փորձառու մասնագետներ են, որոնք այս թռիչքներով երիտասարդներին են փոխանցում իրենց փորձը»,- նշեց Կարեն Ավագյանը:

Փառատոնին ներկա էին նաև Գյումրու ավտոմոդելիստների սիրողական ակումբի անդամներն իրենց ավտոմոդելներով:

«Սրանք մրցույթներին մասնակցող խաղալիք մեքենաներ են՝ ներքին այրման ու էլեկտրական շարժիչներով աշխատող: Բարձր արագությամբ գնացող տարբեր դասի պատկանող մեքենաները տարբեր տարածքների համար են»,- նշեց ակումբի անդամ Արամ Պիճիկյանը:

Արագություն, ադրենալին. Գյումրու երկինքը զարդարած գունավոր hեռակառավարվող թռչող սարքերը շատերին հիշեցրին այն հին ու բարի ժամանակները, երբ ավիամոդելային սպորտը ԽՍՀՄ-ում լայն թափ էր ստացել, իսկ դպրոցներում, պիոներական պալատներում գործում էին սպորտային ավիամոդելիզմի ակումբներ և խմբակներ։

Լրահոս
0