ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ֆրանսիայում մզկիթի մոտ վրաերթի փորձ կատարած տղամարդը 43 տարեկան հայ է: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրին: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 29-ին։
Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ ուզում էր վրեժ լուծել Փարիզում վերջին տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների համար:#Creteil Interpellation d'un individu ayant heurté les barrières de protection d'une mosquée. Pas de blessé. pic.twitter.com/uicktg0iFH
— Préfecture de police (@prefpolice) 29 июня 2017 г.
Նշվում է, որ ձերբակալվածն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: