00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպան առաջարկել է զինակոչիկին տարկետում տրամադրել կաշառքի միջոցով

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար սպան առաջարկել է իր միջոցով 6.000 դոլար կաշառք տալ պաշտոնյաներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև, նույն ՊՆ աշխատակցի առաջարկով, Ա. Խ.-ն վերջինիս տվել է ևս 4.000 ԱՄՆ դոլար` բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մ. Պ.-ն դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է այն:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ` նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար: Վերջինս էլ, հարցը «կարգավորելու» նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դ. Հ.-ին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կ. Ջ.-ին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0