ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հանրաճանաչ երգչուհի Սելին Դիոնի նոր կերպարը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Որոշ պարբերականներ նշում են, որ Դիոնը գերազանցել է ինքն իրեն ու ապացուցել, որ սթրիթսթայլի իսկական աստղ է։
Երգչուհին ուշադրության կենտրոնում է հայտնվել պիթոնի կաշվից կարված վերարկուի և անվերջանալի բոտֆորտների պատճառով, որոնք նա գնել է Balmain բուտիկից։ Այդ ամենի համար երգչուհին վճարել է ավելի քան 23 հազար դոլար։ Հյուրանոցից դուրս գալուց հետո Դիոնը տարբեր կեցվածքներ է ընդունել տեսախցիկների առջև։
© Legion-MediaՍելին Դիոն
Սելին Դիոն
© Legion-Media
Երկրպագուներից շատերի կարծիքով` Սելինն իր հագուկապով նմանվել է Քիմ Քարդաշյանին (Kim Kardashian)։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին (ի դեպ, նույնպես Փարիզում) Քիմը հանրությանը ներկայացել էր վերարկուով ու բոտֆորտներով։ Այս մասին գրում է Cosmopolitian–ը։