ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. «Իվանուշկի International» խմբի նախկին մենակատար 48-ամյա Օլեգ Յակովլևը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտիստի կինը` Ալեքսանդրա Կուցևոլը:
Յակովլևն «Իվանուշկի International» խմբի կազմում ելույթ էր ունենում 1998 թվականից: 2012 թվականից երգիչը հանդես էր գալիս որպես մենակատար:
«Պարիր փակ աչքերով» ("Танцуй закрытыми глазами") երգի հաջողությունից հետո ժամանակավորապես հեռացել էր խմբից։ 2013-ին պաշտոնապես լքել էր խումբը և մենակատարի կարիերա սկսել: