ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ստամբուլում լույս է տեսել պոլսահայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի հայտնի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքի թուրքերեն թարգմանության վերահրատարակությունը, այս մասին հայտնում է kitapyurdu.com կայքը։
Ինչպես հայտնի է, Պարոնյանը գրքում խոսում է 19-րդ դարի վերջին պոլսահայ հասարակության առօրյայի ու ներքին համայնքային կյանքի մասին, ինչպես նաև նկարագրում Ստամբուլի հայաշատ թաղամասերը։
Տարիներ առաջ թուրքերեն լույս ընծայված գիրքը մեծ հաջողություն է ունեցել թուրքալեզու ընթերցողի շրջանում, և որոշակի դադարից հետո «Ջան» հրատարակչությունը նախաձեռնել է գրքի թուրքերեն տարբերակի ևս մեկ՝ արդեն 6-րդ հրատարակությունը։