ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Այրվել են «Հին Էրիվան» պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռուստացույց և գույք: