ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:
Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը զիջեց ՌԴ-ն ներկայացնող Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին (3:13): Այնուհետև ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ և Զուրաբյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարեց բրոնզի համար: Սկզբում նա հաղթեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կոյկային (10:0), իսկ որոշիչ գոտեմարտում ոչ մի շանս չթողեց թուրք Էնգին Չեթինին (11:4):
Եզրափակչում ռուս ըմբիշը հաղթեց ադրբեջանցի Շախին Մուխտարովին (5:1): Երկրորդ բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Հորստ Լեգրին: