00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առյուծի ու արծվի, Խաչատրյանի ու Ազնավուրի արանքում

© Sputnik / David Galstyan99-летие Первой Республики Армения в Сардарапате
99-летие Первой Республики Армения в Сардарапате - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական զինանշանը երկրի անձնագիրն է, որն, ըստ արվեստի գործիչների, չի կարող «սխալներով» լինել։

ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Հայաստանի պետական խորհրդանիշները (օրհներգն ու զինանշանը) պետք է ավելի շատ համապատասխանեն հայ իրականությանը, համոզված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, Հայաստանի հանրային խորհրդի մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանն ու Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Օրհներգի ու զինանշանի փոփոխման անհրաժեշտության հարցը հայ հասարակությունը վաղուց է քննարկում։ Բանավեճերը վերստի ակտիվացան, երբ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը չբացառեց, որ Հայաստանի նոր օրհներգ  կարող է դառնալ իր «Քեզ, Հայաստան» ստեղծագործությունը (գրվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո)։

Գագիկ Մանասյանը նախ խոսեց այսօրվա օրհներգի մասին` ընդգծելով մի քանի կարևոր փաստ։

Օրհներգի հիմքում հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի բանաստեղծության խմբագրված տարբերակն է, որն ավստրիական Հաբսբուրգների լծից Իտալիայի ազատագրման համար պայքարող գեներալ Ջուզեպպե Գարիբալդիի շարժման մասին է։

«Այսինքն օրհներգն արդեն հայկական բովանդակություն չունի։ Տեքստն ամբողջությամբ արտացոլում է իտալական ազատագրական պայքարի ոգին, նույնիսկ բանաստեղծության տողերից մեկում (նախնական խմբագրություն – խմբ.) գրված է «Կեցցե Իտալիան, թող կործանվի Ավստրիան»», – ասում է Մանասյանը։

Նրա կարծիքով`  օրհներգի տեքստը որևէ կապ չունի հայ իրականության և մտածելակերպի հետ, երաժշտությունն էլ օտարածին մոտիվներ ունի, գրվել է  գերմանական ազդեցության տակ։

«Հերոսականություն չունի, չի համապատասխանում օրհներգ գրելու կանոններին։  Եթե մենք դիտարկենք պետական խորհրդանիշերը փոփոխելու հարցը, պետք է փոխել նաև օրհներգը», – ընդգծեց Մանասյանը։

Մանասյանը թեև մեծ հարգանքով է վերաբերվում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արվեստին, սակայն համարում է, որ չարժե օրհներգը փոխարինել «Քեզ համար, Հայաստան» երգով։ Նրա կարծիքով` Ազնավուրի ստեղծագործությունը նույնպես չի համապատասխանում օրհներգի պահանջներին։

«Ես Արամ Խաչատրյանի գրած օրհներգը վերադարձնելու կողմնակից եմ։ Այն ստեղծված է դասական բոլոր կանոնների համաձայն։ Բարձրորակ երաժշտություն է, տեքստի բառերն էլ կարելի է մի փոքր փոխել։ Իմ կարծիքով` դա է լավագույն տարբերակը», – ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն` պատասխանելով Sputnik  Արմենիայի հարցին։

Ինչ վերաբերում է երկրի զինանշանին, Մանասյանը նշեց, որ երկրի «անձնագիրը» պետք է լինի հերալդիկ բոլոր կանոնների պահպանմամբ։ Նա հիշեցրեց, որ XI-XII  դարերում հայերը զինանիշագիտության դպրոց են ունեցել, որը ճանաչված է եղել ամբողջ աշխարհում։

«Կիլիկյան կարմիր առյուծը տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Այսօր այն առկա է Եվրոպայի երկրների 30 խորհրդարանների և քաղաքների զինանշանների վրա։ Նման գիտական ներդրում ունենալով հերալդիկայի մեջ` մենք չենք կարող մեզ թույլ տալ սխալներով զինանշան ունենալ (շղթայված կիսատ թուր, հիմքում շուռ տված ժապավեն)», – ընդգծեց Մանասյանը։

Փորձագետները կարծում են, որ զինանշանը, ի տարբերություն օրհներգի, ամբողջությամբ փոխել պետք չէ, պարզապես պետք է շտկումներ կատարել։

«Ամբողջ աշխարհում պետությունները ժամանակ առ ժամանակ վերանայում են իրենց զինանշանները (փոխում սիմվոլները կամ ոճը)»,– ասում է ՀՀ նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանը։

Նա օրինակ բերեց ԱՄՆ զինանշանի փոփոխված 6 տարբերակները։

Աղամյանն առաջարկում է Հայաստանի պարագայում չփոխել Սահմանադրությամբ ամրագրված խորհրդանիշները, այլ փոփոխել նրանց արտաքին տեսքը։

«Ես մոտավորապես հարյուր տարբերակ եմ պատրաստել, այդ թվում` մշակույթի նախարարության առաջադրանքով։ Հուսով եմ, որ այսօրվա կառավարությունը խորհրդարանին նոր տարբերակ  կառաջարկի, որն էլ կընդունվի», – ասաց Աղամյանը։

Ըստ նկարչի` շղթայակապ թուրը պետք է ներկայացված է պատռված շղթայով։ Փոփոխությունները վերաբերում են նաև հասկին ու ժապավենին, որն այժմ շուռ տված է պատկերված, և վրան գրություն չկա։ Սա, Աղամյանի խոսքով, չի համապատասխանում հերալդիկայի նորմերին, բացի այդ պետք է կարգախոս ընտրել։

Герб Киликии. Миниатюра 1509 года - Sputnik Արմենիա
Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի մանրանկարում

Աղամյանը եւ հավելեց, որ զինանշանի ժապավենի վրա աշխարհում ընդունված է ունենալ երկրի կարգախոս՝ առաջարկելով իր տարբերակները՝ «Միասնություն, ազգ, երկիր», «Միասնությունն է ստեղծում երկիր» եւ այլն Աղամյանի կարծիքով առաջին հերթին Հայաստանը պետք է միասնական լինի։

Ավելին` նկարիչը համոզված է, որ թուրը պահող արծիվն ու առյուծը խղճուկ տեսք ունեն, նրանք արտաքին տեսքը նույնպես պետք է փոխվի։

Եվս մեկ խնդիր` մի շարք պաշտոնական կառույցներ ոչ պաշտոնական զինանշան են կիրառում` կամայական փոփոխություններ անելով։

Արդեն մեկ տարի է, ինչ առաջարկը ներկայացվել է մշակույթի նախարարությանը, և զինանշանի ապագան կախված է գերատեսչության հետագա գործողություններից։

Լրահոս
0