00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի մանրանկարում

© João do CróГерб Киликии. Миниатюра 1509 года
Герб Киликии. Миниатюра 1509 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ է ներկայացնում իր ընթերցողներին: Այս անգամ Sputnik Արմենիայի դիտակետում մի բացառիկ մանրանկար է, որի վրա պատկերված է Կիլիկիայի զինանշանը:

Հայ ժողովրդի պատմության ընթացքում բացառիկ դեր է խաղացել Կիլիկիայի հայկական պետականությունը, որը ստեղծվել և գոյատևել է Միջերկրական ծովի ափին, Փոքր Ասիայի հարավ-արևելքում, 1080 թվականից 1375-ը: Մինչև 1198 թվականն այն եղել է Մեծ իշխանապետություն, այնուհետև՝ թագավորություն:

Ներկայացնենք մի բացառիկ մանրանկար, որը պատկերում է Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշանը: Այն տեղ է գտել պորտուգալական «Զինանշանների գիրք» ("Livro do Armeiro-Mor") 1509 թվականին ստեղծված ձեռագիր մատյանի 19-րդ էջում: Մանրանկարի ստորին մասում առկա է «Հայաստանի թագավորություն» ("Rei d Ermenia") մակագրությունը:

© João do CróԿիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի մանրանկարում
Герб Киликии. Миниатюра 1509 года  - Sputnik Արմենիա
Կիլիկիայի զինանշանը՝ 1509 թվականի մանրանկարում

«Զինանշանների գրքում», որը 16-րդ դարի առաջին կեսի հերալդիկայի հանրագիտարան է համարվում, ներկայացված են Եվրոպայի և հարակից տարածքների թագավորական, իշխանական, նահանգային և տարբեր այլ զինանշաններ: 161 էջից բաղկացած պորտուգալական միջնադարյան մանրանկարչության այդ գլուխգործոցը պահվում է Լիսաբոնում՝ Պոլտուգալիայի ազգային արխիվում:

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կիլիկիան կարևորագույն դեր խաղաց հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ առաջին հերթին հայկական պետականության պահպանման առումով: Կիլիկյան Հայաստանը եղել է տարածաշրջանի կայացած պետությունների շարքում, հավասարը՝ հավասարի հետ հարաբերվելով եվրոպական երկրների հետ, և իր պետական կարգը գերազանցապես ձևավորել այդ պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ:

Русская версия

Լրահոս
0