00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրան» կինոփառատոն. աչքի և հոգու խրախճանքին այս տարի երեք հոբելյան կգումարվի

© Sputnik / Асатур ЕсаянцДиректор фестиваля "Золотой абрикос" Арутюн Хачатрян
Директор фестиваля Золотой абрикос Арутюн Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը և կնշանավորվի երեք հոբելյանով` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի անվանական 3 աստղ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Ոսկե ծիրանը» ոչ միայն կինոյի տոն է, այլև արվեստի, մշակույթի ու տրամադրության տոն, որն ամեն տարի ջերմություն ու պայծառություն է բերում մեր քաղաքին: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսում փառատոնն այսպես բնորոշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Փառատոնը կարևորագույն դերակատարում կունենա նաև կինոյի զարգացման՝ այս պահին մշակվող մեր հայեցակարգում, որովհետև «Ոսկե ծիրանը» նաև հարթակ է, որտեղ կարող են շփվել, մտքեր փոխանակել ու գործարար ծրագրեր քննարկել կինոգործիչները և կինոարտադրողները, բոլոր նրանք, ովքեր զարգացման նոր իրավիճակում շահագրգիռ են դաշտում իրենց լրջագույն դերակատարմամբ»,- ասաց նախարարը։

Ամիրյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց նրանց, ովքեր դժվարագույն ժամանակներում կարողանում են կինոյի իրական տոն պարգևել հայ արվեստասերներին:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ամիրյան
Армен Амирян  - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյան

Հուլիսյան մեկ շաբաթվա ընթացքում փառատոնի կազմակերպիչները երևանյան արվեստասեր հանրությանը խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»:

«Փորձում ենք բերել աշխարհի լավագույն ֆիլմերը: Այս տարի նորամուծություն արեցինք. հանդիսատեսին ընդգրկեցինք, պարզեցինք, թե ինչ ֆիլմեր կուզեին, որ բերեինք Կաննի կինոփառատոնից, և այն ֆիլմերը, որոնք նշվել էին։ Բերվել է 8 ֆիլմ: Բերել ենք նաև Բեռլինի հաղթանակած ֆիլմերը, Ռոտերդամի 3 լավագույն ֆիլմերը: Այնպես որ խրախճանք է լինելու կինոսիրողների համար՝ հոգու և աչքերի»,– ասաց Հարությունյանը:

Նախարար Ամիրյանն իր խոսքում ընդգծեց, որ փառատոնի օրերին մայրաքաղաքի յոթ տարբեր հատվածներում կկազմակերպվեն կինոցուցադրություններ՝ շարժական յոթ կինոթատրոններով: Բացի այդ, այս տարվա կինոփառատոնը կնշանավորվի երեք հոբելյանով։

«Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը: Չմոռանանք՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- ասաց Խաչատրյանը:

Ким Дон Хо - Sputnik Արմենիա
Կիմ Դե–հուան. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ ապագա ունի

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարվեցին փառատոնի բացման ու փակման ֆիլմերը, որոնք երկուսն էլ ընտրվել են որոշակի տրամաբանությամբ և ունեն հստակ խորհուրդ։

Բացման ֆիլմը կլինի հայ կինոյի նախահայրերից մեկի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշը», որի նկարահանման 90-ամյակը կբոլորի այս տարի: Ի դեպ, «Խասփուշը» համարվում է հայ կինոյի առաջին պատմահեղափոխական ֆիլմը: Հիշեցնենք, որ նախորդ «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ նույն հոբելյանական սկզբունքով փառատոնի հանդիսավոր բացմանը ցուցադրվեց Բեկնազարյանի «Զարեն»: Եվ ինչպես և Զարեի ցուցադրության ժամանակ, այս տարի նույնպես ֆիլմի դիտումը կընթանա Վահագն Հայրապետյանի կենդանի երաժշտության նվագակցությամբ:

Փառատոնի փակման ֆիլմը կլինի Ջո Բերլինգերի «Բնաջնջման օրը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Խոստում» ֆիլմի նկարահանումների մասին: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել «Տրայբեկա» միջազգային փառատոնի շրջանակում:

Փառատոնն այս տարի ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

Հայտնի են նաև ժյուրիի անդամները` «միջազգային խաղարկային» մրցույթի ժյուրին կգլխավորի օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), իսկ ժյուրիի մյուս անդամներից առայժմ հայտնի են կոլումբիացի Սիռո Գեռայի, ռուս Ալեքսեյ Ֆեդորչենկոյի և հունգարուհի Իլդիկո Էյնեդիի անունները: Վերջինն, ի դեպ, այս տարվա Բեռլինի կինոփառատոնի ամենահեղինակավոր մրցանակի՝ Ոսկե Արջի դափնեկիրն է «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի համար:

«Վավերագրական» մրցույթում ժյուրիի անդամներն են ռեժիսորներ Յուջին Քորը (ԱՄՆ), Թոմ Ֆասարթը (Նիդեռլանդներ), Գրիգոր Հարությունյանը (Հայաստան), ինչպես նաև Միքելանջելո Մեսսինան (Կինոփառատոնի տնօրեն, Իտալիա) և Միմի Գյորգովսկան (Ֆիլմադարանի տնօրեն, Մակեդոնիա):

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում աշխատանքները կգնահատեն դերասանուհի Մարիամ դ'Աբոն, (Մեծ Բրիտանիա), ռեժիսորներ Դավիթ Սաֆարյանը (Հայաստան), Ֆադվիգա Նովակովսկան (Լեհաստան), ինչպես նաև Գագա Չխեիձեն (կինոփառատոնի տնօրեն, Վրաստան) և Յան Գերգերը (ծրագրի համադրող, Գերմանիա):

Լրահոս
0