ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. 2017 թվականին «Գրքի բանկ» ծրագրի տաղավարը տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Համաձայն գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր:
Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն: