ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ֆրանսահայ բռնցքամարտիկ Արսեն Գուլիմարյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBА) բռնցքամարտիկների վարկանշային ցուցակում։
Գուլամիրյանը երկրորդ տեղից բարձրացել է առաջին տեղ և դարձել է լավագույն բռնցքամարտիկը 90,7 կգ քաշային կարգում։
Արսեն Գուլամիրյանը ծնվել է Հայաստանում։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա յոթ տարեկան էր։ Արսենը սկսել է բռնցքամարտով զբաղվել 13 տարեկանից։ 15 տարեկանում նա արդեն Ֆրանսիայի չեմպիոն է դարձել երիտասարդների շրջանում։ Հետագայում նվաճել է ևս մի քանի տիտղոս Ֆրանսիայում և երկրից դուրս։
Չորս տարի շարունակ Արսենը Ֆրանսիայի բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ էր, սակայն ամեն մի մատից հետո նա ռինգում Հայաստանի դրոշն է բարձրացնում։