ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Երեկ` հունիսի 26-ին, 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձևում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը:
Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:
Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը և Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):