00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձր լարվածության միրգը

© Sputnik / Asatur YesayantsЗаруи Постанджян
Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանն անդրադարձել է «Երկիր ծիրանի» կուսակցության հետ կապված վերջին իրադարձություններին` փորձելով հասկանալ, թե որքանով է արդյունավետ այն լարվածությունը, որը ստեղծում է նշյալ կուսակցության առաջնորդը։

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության երկու անդամները` Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը, դավաճան են հայտարարվել: Խմբակցության ղեկավարությունը նրանց անվստահություն է հայտնել` հայտարարելով, որ դրա համար հիմք է հանդիսացել երևանցու գերակա շահն անձնական շահերին ստորադասելու փաստը: Սակայն «դավաճանները» համարում են, որ քաղաքի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտում է հենց այն աշխատաոճը, որն առաջարկվել է իրենց:

Երկու բարկացած տղամարդու հայտարարության համաձայն` այժմ նրանք պատրաստվում են երևանցիների շահերը պաշտպանել Երևանի ավագանու անկախ անդամի կարգավիճակում:

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ - Sputnik Արմենիա
Երդմնակալության մասին ու դրանից դուրս. ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանն այցելեց Փոստանջյանին

Բարիկադները ոչ միշտ են հաղթանակի բերում, դրանք երբեմն փողոցը բաժանում են երկու փակուղու, որտեղից ստիպված ես լինում ելք փնտրել: Այս գրառմամբ կարելի է ամփոփել էներգիայով լի տղամարդկանց ու ոչ պակաս էներգիայով լի, անգամ ծիրանը քաղաքականացրած կնոջ հետ կապված վերջին իրադարձությունները:

Հոդվածագիրն իր տեսանկյունից փորձում է գնահատել արմատական մտածողություն ունեցող, երբեմն էլ նաև արմատական գործողությունների դիմող ընդդիմադիրների այն միտքը, որ «իրենց մոտ ամեն ինչ դեռ առջևում է»: Իսկ այդ միտքն, անկեղծ ասած, մտահոգում է:

Ազգային ժողովի ընտրություններում կրած անհաջողություններն ու Ավագանու ընտրությունների հարաբերական հաջողությունը (ձայների շուրջ 8 տոկոս) հիմք չեն հանդիսանում գլխարկներն օդ թռցնելու, երջանկությունից աղաղակելու և աշխարհին «ուռա, մենք հաղթել ենք» հայտարարելու համար: Տոների ու տոնակատարությունների ժամանակը, որ տեսանկյունից էլ նայես, դեռ չի եկել։ Ավելի շուտ ժամանակն է կանգ առնելու, շուրջը նայելու և հանդարտվելու։

Միաժամանակ այն գերլարվածության վիճակը, որի մեջ իրենք իրենց գցել են «Երկիր ծիրանիի» ռեժիսորները և փորձում են նույն լարվածության մեջ պահել նաև ուրիշներին, ժամանակ առ ժամանակ կարճ միացումներ է տալիս, հաճախ` բավականին զվարճալի ու ծիծաղելի, բայց պետք է ասել, որ զվարճալիից դրամատիկ ընդամենը մեկ քայլ է:

Շարունակենք էլեկտրականության թեման: Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը Երևանի քաղաքապետարանի շենքում նյարդայնացած մի կին էր քայլում: Երևում էր, որ տեղը չի գտնում, մարդ է փնտրում շփվելու համար, և այդ կինը Զարուհի Փոստանջյանը չէր լինի, եթե ասելիք չունենար: Եվ ահա դանդաղ քայլերով ծիրանային կուսակցության առաջնորդին մոտեցավ երկրի գլխավոր օլիգարխներից մեկը: Բարյացակամ տրամադրված տղամարդու ուշադրությունն անմիջապես հրավիրվեց շլացուցիչ ջահին` տես, որ անիմաստ ու անխնա կերպով էներգիա են վատնում։

Բայց օլիգարխը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ ու տրամաբանական շղթայով կապել ընթացիկ իրադարձությունները` քաղաքապետի երդմնակալության արարողությունը, լույսով ողողված ջահն ու այն, թե ինքը` Սամվել Ալեքսանյանը, ինչ կապ ունի այդ ամենի հետ:

Նրան բացատրեցին` ջահը մեծ քանակությամբ հոսանք է խլում, իսկ դա անթույլատրելի է, քանի որ ժողովրդի զգալի հատվածն այդ էլեկտրաէներգիայի կարիքն ունի… Ու քանի որ օլիգարխն ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, այն դեպքում, երբ Զարուհի Փոստանջյանն, արդեն, ցավոք, պատգամավոր չէ, ահա հենց նրան էլ ներկայացվեց ժողովրդի պահանջը` այս լույսերն անջատե՛ք, որպեսզի ժողովուրդը մեծ ուրախություն ապրի։

Օլիգարխը, բնականաբար, այդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեց, բայց դեմքի նույն բարյացակամ արտահայտությամբ ասաց.

— Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե ո՞րն է այստեղ քո կաբինետը:

Կնոջը, սակայն, չընկճեց ԱԺ-ի առավել պատվավոր կաբինետից Ավագանու պակաս պատվավոր կաբինետ տեղափոխվելու ակնարկը: Նա օլիգարխի հետ ունեցած կարճ խոսակցությունից հետո շարունակեց օտարի պես շրջել քաղաքապետարանի շենքում:

… «Երկիր ծիրանիի» իշխանությունը սեփական ձեռքերի մեջ առնելու, այն ծիրանագույն դարձնելու և ժողովրդին դեպի լուսավոր ապագա տանելու թատերական ներկայացումներից հետո դժվար է պատկերացնել, որ «Ծիրանին» պատրաստվում է լիարժեք կազմակերպություն դառնալ և ոչ թե խակ մրգերի աճեցման սիրողական ձեռնարկություն: Նույնիսկ եթե այդ միրգը ժողովրդի սիրելի ծիրանն է:

Հայացք դեպի ոչ այնքան հեռավոր անցյալ:

Այն, ինչով զբաղվում էր տիկին Փոստանջյանը երեկ, կոչվում էր «կրքեր բորբոքել»:

Այն, ինչով զբաղվում է այսօր, «տուն-տունիկ» է հիշեցնում:

Կարծես բողոքի ակցիա լինի, որի ընթացքում խիստ տիկինը եղունգով ծակում է քաղաքային իշխանություններին խորհրդանշող փուչիկը:

Կարծես կործանիչ հաղթանակ լինի հակառակորդի նկատմամբ, որը հաստատվել է Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի պատկերներով ափսեները կոտրելով:

Կարծես քաղաքապետարանի նիստ լինի, որի ժամանակ քննարկվելու է Երևանի համար շատ կարևոր մի հարց. «ԱՄՆ 28-րդ նախագահի և Նոբելյան մրցանակակիր Թոմաս Վուդրո Նիլսոնի հուշարձանների տեղադրման նախաձեռնության իրականացումը»: (Ինչո՞ւ չկանգնեցնել Յուլիուս Ֆուչիկի կամ Դիմա Բիլանի արձանը)

Заруи Постанджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Երկիր ծիրանին» ավագանու նիստում ընդունված որոշումները կբողոքարկի դատարանում

Կարծես քաղաքապետարանին դժոխային կյանք ապահովելու խոստում լինի, ինչից Տարոն Մարգարյանը պետք է վախենա ու հրաժարական տա:

Ու էլի մի շարք տարօրինակ գործողություններ»` բարձրագույն կրթություն ունեցող, հասուն մարդուց:

Ստվերների թատրոն է հիշեցնում, որտեղ բուն կյանքի փոխարեն կյանքի աղոտ արտացոլանքն է երևում: Ընդ որում` ազդում է ոչ միայն դիտողների, այլև կատարողների նյարդերի վրա:

Անհանգիստ կինն անծայրածիր պայքարի է դրդում, իսկ մարդիկ ուզում են արդյունք տեսնել, որն այսօր չկա և դժվար էլ հենց վաղը լինի: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Հայկ Պետրոսյանի խոսքով` այն, ինչ ուզում է անել «Երկիր ծիրանին», բուռն գործունեության իմիտացիա է կոչվում։ Քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն, և իսկ աշխատանքի սկանդալային ոճը միայն բացասական հետևանքների է բերում և խոսում քաղաքական մշակույթի բացակայության մասին: Սա արդեն Մնացական Պարակշիևի խոսքերն են:

Արդյունքում ի՞նչ ունենք: Սեփական քաղաքն արժանավայել կյանքի համար պիտանի դարձնելու երևանցու բուռն ցանկություն, ինչին կարող է նպաստել միայն արդյունավետ աշխատանքը և ոչ թե բարիկադների կառուցումը, նույնիսկ եթե դրանք կառուցվում են համաժողովրդական սեր վայելող ծիրանի դրոշի ներքո:

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Լրահոս
0