00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆիրդուսի» շուկայի կառուցումը` գլխացավա՞նք կառավարության համար

© Sputnik / Asatur YesayantsСитуация на рынке Фирдуси в Ереване
Ситуация на рынке Фирдуси в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Ֆիրդուսու փողոցում գործող տոնավաճառը պետք է տեղափոխվի քաղաքի մեկ այլ հատված, որպեսզի այդտեղ նոր ու արդիական շուկա կառուցվի: Սակայն ներդրողներ դեռ չկան, իսկ շրջակայքում գտնվող տների բնակիչներն էլ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. «33-րդ թաղամաս» (Ֆիրդուսու փողոցի վրա` Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայի տարածքը) անունը կրող նախագծի շրջանակում 5.4 հեկտար տարածքում նախատեսվում է 48 մ շառավղով հրապարակ կառուցել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը:

Նախագծի համաձայն` շուկան լինելու է Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ և պարփակված է լինելու Հանրապետության-Տիգրան Մեծ-Խանջյան- Բուզանդ փողոցներով:

«Այդտեղ նախատեսված է ամբողջական թաղամաս կառուցել: Այս թաղամասի կառուցապատումով կստեղծվի մի յուրօրինակ միջավայր, որն անմիջական կապ կունենա նաև Վերնիսաժի` Բուզանդ և Արամի փողոցների միջև ընկած պուրակի հետ: Շինության մանրակերտն արդեն պատրաստ է, բանակցություններ են տարվում ներդրողների հետ շինարարական աշխատանքները սկսելու համար: Ոլորտի ներդրողներին ու մասնագետներին անհրաժեշտ է համախմբել այդ գաղափարի շուրջ», — ասաց Թարխանյանն` ավելացնելով, որ ըստ նախագծի` ամբողջ թաղամասը մի քանի մասի է բաժանվելու, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է անվանում և կոնկրետ գործառույթ:

© Sputnik / Asatur YesayantsԱրտավազդ Թարխանյան
Артавазд Тарханян - Sputnik Արմենիա
Արտավազդ Թարխանյան

Թարխանյանի ներկայացրած մանրակերտի վրա սպիտակով նշված են ապագա շենքերը, սևով` հները:

«Պարտադիր պայման է ճարտարապետական հուշարձան հանդիսացող բոլոր շենքերի պահպանումը: Նոր շենքերը կլինեն 5-7 հարկանի: Ամենակարևորը, որ Ֆիրդուսի շուկայի տարածքում կառուցված նոր շենքերը չփակեն հարևան շենքերն ու չաղավաղեն փողոցի տեսքը: Առևտրային տարածքի շուրջ կանաչ գոտի է ստեղծվելու` շատրվաններով և նստարաններով», — ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

© Sputnik / Asatur YesayantsՆախագծի մանրակերտը
Макет части Еревана  - Sputnik Արմենիա
Նախագծի մանրակերտը

Տեղի բնակիչների անորոշ ապագան

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելեց Ֆիրդուսի շուկա` անձամբ ուսումնասիրելու տարածքը, որտեղ պատրաստվում են նոր ու գեղեցիկ թաղամաս կառուցել երևանցիների համար: Այնտեղ, որտեղ ավարտվում է շուկան, 3-5 հարկանի տներ են: Բնակիչներն ասում են, որ իրենց տների ապագան դեռ պարզ չէ, սակայն խոսակցություններ կան, որ տները քանդելու են:

Տներից մեկի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ ոչինչ դեռ պարզ չէ. ո՛չ նոր շուկայի կառուցման հարցը, ո՛չ էլ իրենց ճակատագիրը:

«Մի քանի ամիս առաջ այստեղ տրակտոր բերեցին: Դեռ շինարարական աշխատանքներ չեն ընթանում, ինչ-որ բան կարծես ուզում են սկսել, մենք ոչինչ չգիտենք: Մեր տունը վթարային չէ, վերջերս եկել են մեզ մոտ, չափել պատերի հաստությունը», — ասաց տղամարդը:

Նրա խոսքով` պաշտոնյաները խոստացել են բնակարան տրամադրել, իսկ իրենց փաստաթղթերում նշել են, որ տունը չորրորդ աստիճանի վթարային է:

Շուկայում առևտուր անող սակավախոս ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումից խուսափող մարդիկ էլ միայն նշեցին, որ իրենց միակ ցանկությունն աշխատանքը չկորցնելն է:

Ներդրողի սպասումով

Վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առևտրի և սպասարկման վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել էր բանակցություններ տանել Ֆիրդուսի փողոցում գտնվող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ` առևտրային կետերը քաղաքի մեկ այլ հատված տեղափոխելու համար:

© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի շուկայի տարածքում
Ֆիրդուսի շուկայի տարածքում - Sputnik Արմենիա
1/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում
© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի շուկայի տարածքում
Ֆիրդուսի շուկայի տարածքում - Sputnik Արմենիա
2/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում
© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի շուկայի տարածքում
Ֆիրդուսի շուկայի տարածքում - Sputnik Արմենիա
3/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում
1/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում
2/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում
3/3
Ֆիրդուսի շուկայի տարածքում

«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, և մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն: Ընդ որում, թե՛ տոնավաճառի կազմակերպիչները և թե՛ առևտրականները դեռ մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ տարածքը վաղ թե ուշ պետք է ազատվի: Ամեն դեպքում, արեք հնարավորը, որ առավելագույնս հաշվի առնվեն տարածքում առևտուր իրականացնող մեր համաքաղաքացիների առաջարկները և ապահովվի խնդրի կարգավորումը», — ասել էր քաղաքապետը։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ փողոցի առևտրային հատվածի կարգավորումը քաղաքաշինության կոմիտեին չի վերաբերում։

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տարոն Մարգարյանն առևտրականներին հարմարավետ պայմաններ է խոստանում

«Ֆիրդուսի փողոցում ներկայում գործող շուկայում շինարարական աշխատանքները ավելի մեծ թափ կստանան աշնանը։ Ֆիրդուսի ամբողջ տարածքը կազմում է 5 հա, և ամբողջ տարածքի 72 տոկոսն իրացված է։ Պետք է կառուցվի երեք ճառագայթող փողոց՝ Տիգրան Մեծի պողոտայից, Խանջյան փողոցից և «Վերնիսաժի» կողմից։ Այս երեքը միանում են և մոտ 85 մ տրամագծով շրջանաձև հրապարակ է դառնում։ Սա Երևանում կլինի իր տեսակի մեջ եզակի, քանի որ նմանատիպ հրապարակ մենք չունենք։ Փողոցները միակողմանի են պտտվում, մեջտեղի հատվածն էլ ամբողջությամբ հետիոտների համար է լինելու։ Հին նախագծերում քաղաքի այդ հատվածը «Հարավային պողոտա» էր կոչվում», — նշեց Սարգսյանը:

Նա նաև ընդգծել էր, որ Քաղաքաշինության կոմիտեն փոխհատուցումների հարցերով չի զբաղվում, դրանով այլ կառույցներ են զբաղվում:

«Որքան ես գիտեմ, այդ հարցով զբաղվում են», — ասել էր կոմիտեի նախագահն ու ավելացրել, որ տեղի բնակիչների հետ համապատասխան պայմանագրեր են կնքվում:

Կառուցապատման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի 200 հազար քմ: Նախագծի իրականացման համար շուրջ 3-4 տարի կպահանջվի, իսկ արժեքը կկազմի 300 մլն դոլար:

Ամեն ինչ ներդրողների ձեռքերում է…

Русская версия

Լրահոս
0