Ֆիրդուսի շուկայի առևտրականներն առանց աշխատանքի չեն մնա։ Նրանց համար քաղաքապետարանը նոր, հարմարավետ պայմաններ է ստեղծում։ Այդ մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց այսօր Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո։
«Իմ տեղակալ Դավիթ Օհանյանը բանակցում է առեւտրականների հետ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ էլ ես հայտարարել եմ, որ մեր առևտրականների համար պետք է ստեղծենք հարմարավետություն՝ իրենց առեւտուրն իրականացնելու համար»,– ասաց քաղաքապետը` հավելելով, որ քաղաքապետարանը բանակցում է երևանյան այլ շուկաների հետ Ֆիրդուսի շուկայի առևտրականների համար անվճար տեղեր հատկացնելու ուղղությամբ։
Հունիսի 5-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին՝ տեղափոխվել առևտրային այլ տարածքներ: Նրանք, սակայն, այլ շուկաներ տեղափոխվել չեն ցանկանում։