00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու էր Նապոլեոնն օգնություն խնդրում հայ պատրիարքից Յաֆֆայում

© Sputnik / Karen YepremyanТель-Авив, Израиль
Тель-Авив, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին Յաֆֆայում (Թել Ավիվ) գտնվող հայկական վանքի հետ կապված պատմությունները շատ են: Ժամանակին այն հանգրվան է ծառայել նավաստիների համար: Հենց այստեղ է Նապոլեոն Բոնապարտն օգնություն խնդրել հայ պատրիարքից:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սուրբ Նիկողայոսի վանքը գտնվում է Թել Ավիվի հին նավահանգիստներից մեկում` Յաֆֆայում: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ և ստացել ուխտավորների և ծովագնացների հովանավոր սուրբ Նիկողայոս անունը:

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

«Եկեղեցում դարերի ընթացքում ապաստան էին գտնում ուխտավորներն ու ծովագնացները: Նրանից յուրաքանչյուրը գիտեր, որ այստեղ կարող է հանգստանալ, վերականգնել ուժերն ու կրկին ճամփա ընկնել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վանահայր Տիգրան Հակոբյանը:

Վանքը ռազմավարական նշանակություն ուներ և ունի Յաֆֆայի հայերի համար: Նավահանգստի անվանումն էլ իր հերթին խորհրդանշական է. որոշ աղբյուրներում նշվում է, որ նավահանգիստը կոչվել է Նոյի կրտսեր որդու՝ Հաբեթի պատվին: Երեք հազարամյակի պատմություն ունեցող եգիպտական պապիրուսների վրա նավահանգիստը հիշատակվում է որպես Էֆրաեթ կամ Յաֆֆեթ, ինչը թարգմանաբար նշանակում է գեղեցիկ:

Այս քաղաքում միշտ մեծ թվով հայեր են եղել: Նրանք գալիս էին վանքի մոտ, տներ կամ խանութներ ձեռք բերում, հետո Իսրայելից մեկնելիս ունեցվածքը թողնում էին վանքին:

Եկեղեցու հետ հետաքրքիր պատմություն է կապված: 1799 թվականին՝ եգիպտական արշավանքից հետո, երբ Նապոլեոնը ճանապարհ էր բռնել դեպի Սիրիա, նրա բանակի զինվորները հիվանդացան ժանտախտով և ծովային հիվանդությամբ:

«Նապոլեոնի բանակը հանգրվանեց հայկական վանքի մոտ և օգնություն խնդրեց հոգևորականներից, որոնց թվում կային բժշկության գաղտնիքներն իմացող մարդիկ: Նրանք խնամեցին Նապոլեոնի բանակի զինվորներին», — ասաց Հակոբյանը:

Զինվորների մի մասին հաջողվեց ոտքի կանգնեցնել, մյուս մասը կա՛մ մահացավ հիվանդությունից, կա՛մ գնդակահարվեց Նապոլեոնի հրամանով: Ֆրանսիայի ապագա կայսրն անձամբ երախտագիտություն հայտնեց հայ պատրիարքին՝ թողնելով նրան մի վրան և այն թուրը, որը միշտ իր մոտ էր պահում: Այս իրադարձությունը պատկերված է 1804 թվականին Նապոլեոնին ընծայած կտավի վրա, որը նվիրել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Գրոն: Նկարն այսօր պահվում է աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում` Լուվրում, կրկնօրինակը` Թել Ավիվի սուրբ Նիկողայոս եկեղեցում:

© Sputnik / Karen YepremyanԹել Ավիվի սուրբ Նիկողայոս եկեղեցում պահվող կտավը
Церковь Святого Николая в Старом Яффо - Sputnik Արմենիա
Թել Ավիվի սուրբ Նիկողայոս եկեղեցում պահվող կտավը

Եկեղեցին այսօր ապաստան է ծառայում հիմնականում XX դարի 90-ականներին Հայաստանից Ավետյաց երկիր տեղափոխված հայերի համար: Հանգստյան օրերին նրանք հավաքվում են այստեղ, մասնակցում պատարագին, քննարկում համայնքի խնդիրները:

«Վանքին հետևելը բարդ գործ է. խոնավությունը խանգարում է: Այս պատերն օրական 24 ժամ աղ ու խոնավություն են շնչում: Այդ պատճառով վանքում չկան որմնանկարներ, քանի որ դրանք անդադար վերանորոգում ենք», — ասաց Հակոբյանը:

Եկեղեցու աշտարակն ու արտաքին տեսքը տարբերվում են դասական հայկական եկեղեցուց, չկա բնորոշ ձգված գմբեթը: Այստեղ գործում է մշակութային-կրթական կենտրոն, որտեղ հայոց լեզու և գրականություն են դասավանդում, մկրտության և հարսանեկան արարողություններ են անցկացնում, պատարագ մատուցում: Իսրայելի հայերը չեն մոռանում նաև պատմական հայրենիքի մասին: Հայ համայնքը եկեղեցու աջակցությամբ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գումար ու դեղորայք հավաքեց Ղարաբաղի պաշտպանության բանակի շուրջ 10 հազար զինվորների համար:

Русская версия

Լրահոս
0