Սուրեն Ստեփանյան
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի վարչության անդամ, ԵՊՀ սպորտային վերելքների ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս պատի վրա սովորել են մագլցել միայն ԵՊՀ ուսանողները։ «Բաց դռների օրը նրա համար է, որ մասնագետները քննարկեն ինչպես կարգավորել, որպեսզի բոլոր մարզիկները կարողանան պարապմունքներ անցկացնել պատի վրա»,–ասաց Սուրեն Ստեփանյանը։
Ստեփանյանի խոսքով` կպատրաստվենք Օլիմպիական խաղերին (ժայռամագլցումը ներառված է Տոկիո –2020 օլիմպիական խաղերի ծրագրում – խմբ.), եթե ոչ երկու տարուց, ապա մի քանի տարուց ` հաստատ։