00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կալիբրների» հարվածը Սիրիայում զարկ է Ամերիկայի ինքնասիրությանը

© Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցКорабли ВМФ РФ запустили крылатые ракеты "Калибр" по объектам ИГ в районе Пальмиры
Корабли ВМФ РФ запустили крылатые ракеты Калибр по объектам ИГ в районе Пальмиры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԻՊ գրոհայինների դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի վեց հրթիռների հարվածը, որը հասցվել էր Միջերկրական ծովի սիրիական ափից քիչ հեռու տեղակայված ռուսական նավերից և ստորջրյա նավակներից, կարելի է գնահատել որպես Վաշինգտոնի կողմից Կրեմլին նետած ձեռնոցի ընդունում, պատասխան ամերիկացիների կողմից խոցված Սիրիական ՌՕՈՒ կործանիչին։

Իրականում, սիրիական ռազմաճակատում վերջին իրադարձությունները ցույց տվեցին Սիրիական երկնքում ռուսական ՕՏՈՒ–ի առավելությունը։ Բավական է հիշել միայն ԻՊ գրոհային ջոկատների ոչնչացումը, որոնք փորձում էին վերատեղակայվել  փաստացի շրջապատված Ռաքքայից դեպի Դեյր էզ–Զոր (ուր ջիհադիստական ղեկավարությունը, կարծես, որոշել է կեղծ–խալիֆաթի սիրիական մայրաքաղաքը) կամ ԻՊ գլխավոր շտաբի վերջին ռմբակոծությունը Ռաքքայի մերձակայքում, երբ զոհվեցին մի շարք շարքային գրոհայիններ և նրանց ռազմական ղեկավարությունը (կարծես այնտեղ էր սպանվել նաև Աբու Բաքր Ալ Բաղդադին)։

Корпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране. - Sputnik Արմենիա
Իրանը հրթիռային հարվածով ոչնչացրել է Սիրիայի ահաբեկիչներին

Պարզ է դառնում, որ Արևմտյան կոալիցիան (առաջին հերթին` ամերիկացիները), որը վաղուց է փորձում Սիրիայի երկնքում ռուսական ՕՏՈՒ–ից խլել նախաձեռնությունը, հերթական անգամ պարտվում է։ Որ ԱՄՆ–ի նյարդերը տեղի են տվել, և դրա վառ ապացույցն է ԱՄՆ ՀՕՊ–ի կողմից խոցված սիրիական ՕՏՈՒ–ն։

Պարզ տրամաբանություն է։ Սիրիական ռազմաճակատում ամերիկացիները կորցրել են բոլոր ռազմական դաշնակիցներին, որոնք ի վիճակի կլինեին կասեցնելու սիրիական կանոնավոր բանակի շարժը դեպի արևելք, Իրաքի հետ սահմանի կողմ։ Արևմտյան կոալիցիայի ղեկավարությունը սխալվեց, երբ որոշեց, որ երկրի ճակատագիրը լուծվելու է հյուսիսում, թուրք–սիրիական սահմանին, Ռաքքայի մերձակայքում։ Այնտեղ են ուղարկել դաշնակիցների ողջ ներուժը` քրդերին և, այսպես կոչված, «չափավորների» ջոկատներին` մերկացնելով արևելյան ուղղությունը։

Ամերիկացիները ստիպված եղան կանխել սիրիական բանակի առաջխաղացումը դեպի Արևելք։ Արդյունքում` խոցվեց սիրիական կործանիչը, որի համար դիվանագետները, դեպքերի ցանկացած զարգացման պարագայում, ստիպված կլինեն «տակից դուրս» գալ քաղաքական դաշտում։ Չէ՞ որ մի բան է աշխարհին հեքիաթներ պատմել, թե ԱՄՆ–ն պարզապես օգնում է սիրիական «չափավորներին» միջազգային ահաբեկչության դեմ պայքարում (և հենց այդ նպատակով է հրահանգիչներ պահում երկրի տարածքում, ուր նրանց չէին կանչել, անգամ ՄԱԿ–ը ոչ մի մանդատ չի տվել), մեկ այլ բան, երբ սպիտակ աստղերով ինքնաթիռները ռմբակոծում են սիրիական բանակի դիրքերը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ռուսաստանը Սիրիայի զարգացումներում կարող է հաղթող դուրս գալ

Ավելին, ամերիկացիները, որոշելով խոցել սիրիական կործանիչը, չեն խորհրդակցել ռուս գործընկերների հետ, թեև իրականում նման դեպքի համար ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություն գոյություն ուներ։ Սակայն խոցեցին, ամեն դեպքում։ Եվ ևս մի քանի օրինական սիրիական զորքին պատկանող հետախուզական (ոչ հարվածային) ԱԹՍ–ներ խոցեցին ինքնիշխան Սիրիայի տարածքում։

Այնպես որ, ռուսական ՕՏՈՒ–ի կողմից «Կալիբր» համակարգի հրթիռների կիրառումը առաջին հերթին կարևոր է այն առումով, որ ծովում հարված իրականացնելու մասին Արևմտյան կոալիցիան նախազգուշացված չէր, նաև համաձայնեցված չէր հրթիռային հարվածը։ Նախազգուշացվել էին Իսրայելն ու Թուրքիան, անմիջապես նրանց սահմաններին մոտով են անցել «Կալիբրները»։ Հավանաբար, նախազգուշացվել էր նաև Իրանի կոալիցիոն դաշնակիցը, որի հետ, ըստ տրամաբանության, ՕՏՈՒ գլխավոր շտաբը համաձայնեցնում է բոլոր գործողությունները։ Իսկ ամերիկացիներին դիտավորյալ չեն նախազգուշացրել։

Կարելի է արդյո՞ք «Կալիբրի» հարվածը սիրիական կործանիչը խոցած ամերիկացիների գործողությունների համար ադեկվատ պատասխան համարել։ Անկասկած, այո։

Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։ Բանն այն է, որ ռուսական ՕՏՈՒ–ի հրթիռային հարվածն իրականացվել է Գլխավոր շտաբի պաշտոնական այն հայտարարությունից հետո, որի համաձայն այսուհետ Եփրատի աջ կողմով թռչող բոլոր ռազմական օբյեկտները պոտենցիալ թիրախ են համարվում։ Եվ ռուսական ՀՕՊ–ը համապատասխան ձևով հետևելու է նրանց տեղաշարժին։ Իսկ ամենավճռական միջոցների ապացույց կլինեն «Կալիբրի» հարվածները։ Ստորագրեք և ստացեք….

Իրականում, Արևմտյան կոալիցիան սեփական չմտածված գործողությունների շնորհիվ «պատին դեմ առավ»։ Հաջորդ քայլը կարող է լինել հայտարարությունն այն մասին, որ այսուհետ նրանք պաշտպանում են ահաբեկչական խմբավորումների շահերը։ Ծիծաղելի՞ է։ Իսկ եթե ամերիկացիները հանկարծ, սիրիական բանակի դեպի արևելք առաջխաղացումը կանգնեցնելու համար որոշեն ևս մեկ հարված հասցնել ցամաքային զորքերն ուղեկցող ռազմական ռմբակոծիչի՞ն։ Իսկ եթե այդ ռազմական ինքնաթիռը ոչ թե սիրիական, այլ ռուսական լինի՞։ Կրկին ծիծաղելի՞ է։ Բայց չէ՞ որ սիրիական բանակի առաջխաղացումը կանգնեցնելու այլ տարբերակներ ամերիկացիներն այլևս չունեն։

Русская версия

Լրահոս
0