ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայերի երկարակեցության մասին են վկայում ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի անցկացրած հետազոտությունների արդյունքները։
Հայաստանում կյանքի ակնկալվող տևողությունը լինելու է 72,7–ից 86,5 տարեկանը։
Ներկայացված տվյալների համաձայն` Հայաստանում կյանքի տևողությունը մեծանում է յուրաքանչյուր հինգ տարվա կտրվածքով։ 1990-1995 թվականներին այդ ցուցանիշը կազմում էր 68.1 տարեկան, 2005-2010 թվականներին` 72.7 տարեկան, 2010-2015` 74 տարեկան, 2015-2020` 74.8 տարեկան, 2025-2030` 76.5 տարեկան, 2045-2050` 79.7 տարեկան, 2095-2100` 86.5 տարեկան։
Հայաստանին կհաջորդի Բելառուսը` 84,9 տարեկան ցուցանիշով, երրորդը կլինի Ուկրաինան` 84,2 տարեկան ցուցանիշով։
Նախկին ԽՍՀՄ երկրներից այս ցուցանիշով Հայաստանից առաջ կանցնի միայն մերձբալթյան Էստոնիան, որտեղ երկարակյաց մարդկանց «խոստանում» են 88,8 տարվա կյանք։
Ռուսաստանում ակնկալվող կյանքի տևողությունը կազմում է 83,2 տարի։