00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ժայռապատկերների թանգարան կբացվի

© ARMENPRESSНаскальные рисунки, Армения
Наскальные рисунки, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքում նախատեսվում է ժայռապատկերների թանգարան բացել, ցուցանմուշների մի մասն էլ բացօթյա ցուցադրությամբ ներկայացնել այցելուներին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի ուղեկցությամբ այցելել են մարզի հուշարձանների տարածքներ, ծանոթացել պահպանությանն առնչվող խնդիրներին:

Հերմոն

Աշխատանքային խումբն այցելել է Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքում ՊՈԱԿ-ի` սեփականության իրավունքով վերջերս ձեռք բերած տարածք, որը հիմնանորոգման կարիք ունի: Նախատեսվում է նորոգումից հետո այն դարձնել գիտական կենտրոն, որին կից բացել նաև ժայռապատկերների թանգարան, ցուցանմուշների մի մասն էլ բացօթյա ցուցադրությամբ ներկայացնել այցելուներին: Մարզում հաշվառված է 5000-ից ավելի ժայռապատկերներ:

Արա Թարվերդյանն ու մարզային ծառայության պետը քննարկել են նաև այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:

© Marine AvanesyanՎայոց Ձոր
Վայոց Ձոր - Sputnik Արմենիա
1/4
Վայոց Ձոր
© Marine AvanesyanՎայոց Ձոր
Վայոց Ձոր - Sputnik Արմենիա
2/4
Վայոց Ձոր
© Marine AvanesyanՎայոց Ձոր
Վայոց Ձոր - Sputnik Արմենիա
3/4
Վայոց Ձոր
© Marine AvanesyanՎայոց Ձոր
Վայոց Ձոր - Sputnik Արմենիա
4/4
Վայոց Ձոր
1/4
Վայոց Ձոր
2/4
Վայոց Ձոր
3/4
Վայոց Ձոր
4/4
Վայոց Ձոր

Վերնաշեն

Վերնաշեն համայնքից 7 կմ հյուսիս, լեռան լանջին բազմած Սպիտակավոր վանական համալիրի տարածք վերջերս կենդանիների մուտք էր արձանագրվել: Մարզային ծառայության պատասխանատուներն անմիջապես ձեռնամուխ էին եղել հուշարձանի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքներին: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղում ծանոթացավ իրավիճակին ու մարզային ծառայության պետի հետ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

Առաջիկայում նախատեսվում է հուշարձանի տարածքն օրենքով սահմանված կարգով ցանկապատել: Եղեգնաձորի բնակիչներից մեկն էլ հայտնել է, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` հնարավորինս աչքի չզարնվող ցանկապատը կբացառի կենդանիների մուտքը 14-րդ դարի կառույցի տարածք:

Եղեգիս

Եղեգիս համայնքի արևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին երկու զույգ մույթերով, եռանավ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Մարզային ծառայության պետը նշեց, որ եկեղեցու տանիքը նորոգման կարիք ունի, որովհետև անձրևաջրերը ներս են լցվում` վտանգելով հուշարձանի անխաթարությունը:

Еврейское кладбище в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն Արատեսի վանական համալիրում էլ ծանոթացել է այդ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիրներին: Մելանյա Դովլաթյանը ներկայացրել է, որ ժամանակին հուշարձանի թափված քարերի հաշվառում ու համարակալում է կատարվել:

Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից և երկու գավիթներից: Ենթադրվում է, որ հուշարձանը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանության լավագույն վկայությունը Եղեգիս գետի ձախ ափին գտնվող և 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցն է: Արա Թարվերդյանը տեղում ծանոթացել է նաև այս հուշարձանի և դրա հարակից տարածքի առկա խնդիրներին:

Լրահոս
0