00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագ և էժան դեպի Հունաստան` Armenia ավիաընկերության թևերով

© Sputnik / Aram NersesyanСамолет авиакомпании Armenia c символом незабудки
Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերության ինքնաթիռն ավելի քան 50 ուղևորով այսօր ժամը 18:05–ին Երևանից կմեկնի Սալոնիկ։ Հունիսի 22–ից ավիաընկերությունը Հունաստանի ուղղությամբ ուղիղ չվերթեր է գործարկում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia ավիաընկերությունը Երևան – Սալոնիկ – Երևան սեզոնային չվերթ է գործարկել. Առաջին թռիչքը նախատեսված է այսօր` հունիսի 22–ին։ Armenia–ի ինքնաթիռները Հունաստանի ուղղությամբ թռիչքներ են իրականացնելու շաբաթական մեկ անգամ` հինգշաբթի օրերին։

«Կանոնավոր չվերթը գործելու է ամառվա ընթացքում։ Ինքնաթիռները մեկնելու են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ժամը 18:00–ին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով` ավիատոմսերի գները սկսում են 184 եվրոյից (մի ուղղությամբ)։ Արժեքի մեջ ներառված են ուղեբեռը, ձեռքի բեռը և սնունդը։ Ինչպես նշեց Խաչատրյանը, վերջին շրջանում զգալիորեն աճել է դեպի Հունաստան ուղևորությունների պահանջարկը։ Ամռանը Armenia–ն նաև կիրականացնի մի շարք չարտերային չվերթեր դեպի Ռոդոս կղզի և այլն։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Լիբանանին հետաքրքիր է Հայաստանը, իսկ «Armenia»-ն ավելի հաճախ կթռչի Բեյրութ

Առաջիկայում ավիաընկերությունը ևս մեկ ուղղություն կառաջարկի։ Հուլիսին նախատեսվում է չարտերային չվերթեր իրականացնել Իսպանիայի (Բարսելոնա) և Իրաքի ուղղությամբ։ «Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ:

«Armenia» ավիաընկերությունն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։ Անձնակազմում կա 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Այնուհետև ավիաշուկայում հայտնվել է AirArmenia ավիաընկերությունը, որն էլ 2014 թվականի հոկտեմբերին, հայտնվելով սնանկացման եզրին, դադարեցրել է թռիչքները։ Այժմ հայկական շուկայում երկու հայկական ավիափոխադրող է գործում` «Armenia» և «Տարոն Ավիա»:

Русская версия

Լրահոս
0