00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. նախկին պաշտոնյաների ներկան ու կրկնուսույցներին վճարող աշակերտները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 21-ի մամուլի տեսությունը:

«Փաստ». դպրոցները լրացուցիչ պարապմունքները բացառելու իրենց գործառույթը չեն կատարում

Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12-րդ դասարանցիների ավելի քան 60%-ը պարապում է կրկնուսույցների մոտ։

2016 թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքում կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների թիվն ավելի շատ է, քան թե մարզերում: Երևանում այն կազմում է 56,2%, իսկ մարզերում` 38,3%։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Հայաստանի 3 մարզում այս տարի անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության

Ըստ հետազոտության` 11-րդ դասարանի 31 աշակերտներից 15-ը և 12-րդ դասարանի 27 աշակերտներից 14-ը մասնակցում են վճարովի պարապմունքների:

Յուրաքանչյուր առարկայի համար ամսական միջինը վճարվում է 12 հազար 200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների առարկաների ամսական վարձավճարների միջին չափը ավելի մեծ թիվ է կազմում` մոտ 16 հազար 600 դրամ: Առաջինից-չորրորդ դասարանների աշակերտների ծնողները իրենց երեխաների ուսման համար լրացուցիչ վճարում են մոտ 9000 դրամ:

Նախևառաջ վճարովի պարապմունքների բացասական հետևանքներից մեկն այն է, որ աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում:

«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս. ճեմում են Հյուսիսային պողոտայում

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակ է հանդիպել Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երևանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում։ Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են։

Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, թերթը տեղեկացել է, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում։

«ՀԺ». Շտապ հարկավոր է մեքենա գնել

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց

Այս մասին թերթը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից: Ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»:

«Առավոտ». Պատահական չէր Միլլերի անսպասելի այցը Հայաստան

Թերթը գրում է. «Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության և առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական և տնտեսական ազդեցության համար:

«Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, և առաջարկը հավասարապես ուղղված է նաև ռուսական կողմին, և այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, և ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը:

«Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը և Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված և համապարփակ համագործակցություն հաստատելու համար:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի և հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,-ասել է թերթի զրուցակիցը»:

Русская версия

Լրահոս
0