Նրանք, ովքեր Հայաստանում չեն ծնվել, այստեղ են գալիս երազանքի հետևից, մինչ այդ տեսած ֆիլմերի ու տեսահոլովակների, կարդացած գրքերի ազդեցությամբ: Այն, ինչ գտնում են այստեղ, շատ ավելին է, քան մինչ այդ տեսածն ու լսածը: Այնքան, որ էլ հեռանալ չեն ուզում: Անին, Նարեն ու Իվետը նրանցից միայն երեքն են:
Քույրերը երկրորդ անգամ են Հայաստանում: Հայրենիքի մասին գիտեն ամեն ինչ, մայրենին էլ գիտեն գերազանց, չնայած ծնվել ու մեծացել եմ Միացյալ Նահանգներում:
Համայն հայության մայրաքաղաքը նրանց երազանքների քաղաքն է դարձել: Ասում են` Երևանի անգամ ամենաանշուք փողոցը չեն փոխի նյույորքյան ամենաճոխ փողոցի հետ, իսկ ազատության առաջամարտիկ համարվող Միացյալ Նահանգներում անկախ են, բայց ոչ ազատ. իսկական ազատությունն այստեղ է` Հայաստանում: