00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խորհրդարանին խնդրել են արգելել այլասերության քարոզը

© Sputnik / Karen YepremyanИнициатива по запрету ЛГБТ-пропаганды в Армении
Инициатива по запрету ЛГБТ-пропаганды в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական գործիչները կոչ են արել ԱԺ–ին համապատասխան օրինագիծ ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում օրենսդրական մակարդակով արգելել այլասերության քարոզը, մասնավորապես, անչափահասների շրջանում միասեռ հարաբերությունները։

«Համահայկական ծնողական կոմիտեի» Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նշեց, որ առաջարկը ստացել է  շուրջ 100 հասարակական կազմակերպության աջակցությունը։

«3 տարի առաջ մենք ՀՀ կառավարությանն ու ԱԺ–ին առաջարկեցինք ընդունել նախագիծ, որը կարգելի երկրում այլասերության քարոզը։ Այն ժամանակ մեզ ասացին, որ ոչ ոք մտադիր չէ Հայաստանում անել դա և այլ, սակայն վերջին տարիներին իրավիճակը կտրուկ սրվել է։ Կենտրոնում գովազդային վահանակներ են հայտնվում, հեռուստատեսությամբ ֆիլմեր են ցուցադրում այլասերության տարրերով, մշակույթը լի է նման դրսևորումներով»,– ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` «Հոդված 3» ակումբը ֆիլմեր է ցուցադրում միասեռ ամուսնությունների մասին, բրիտանական դեսպանատունը բարձրացրել է դրոշը և այլն։

Նա նշեց, որ այդ քարոզը վտանգավոր է, մասնավորապես, երեխաների համար։ Հենց այդ պատճառով նոր կառավարությունն ու ԱԺ–ն, ի վերջո, պետք է անդրադառնան այդ հարցին։

«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել` այլասերության քարոզն արգելող օրենք ընդունելով»,– ասաց Բոշյանը։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Հայաստանում թույլ չեն տա միասեռական ամուսնությունները

Բոշյանի խոսքով` նման պրակտիկա աշխարհում գոյություն ունի։ Այդպիսի օրենք կա Ռուսաստանում և նույնիսկ ԱՄՆ 9 նահանգներում։ Ըստ նրա՝ նույնիսկ ամերիկյան ԶԼՄ–ները 2014 թվականին գրել են, որ ԱՄՆ–ն իրավունք չունի ուրիշ երկրներից պահանջել համապատասխան վերաբերմունք տվյալ հարցի նկատմամբ, երբ նրանք խոչընդոտներ ունեն իրենց երկրի ներսում։ Դրանից ելնելով, Բոշյանի խոսքով, հայ խորհրդարանականները կարող են հղում անել միջազգային փորձին։ Ընդ որում, նա նշում է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները խախտելու կոչ չի անում, խոսքը միայն քարոզչությունն արգելելու մասին է։

«Այլ քաղաքացիների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն, երկրում պետք է առողջ մթնոլորտ պահպանվի ։ Շատ տհաճ է, երբ այդ թեման անընդհատ շոշափվում է Հայաստանում»,– ասաց Բոշյանը։

Իր հերթին, «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը նշեց, որ թեև քիչ է հետևում ԶԼՄ–ներին` հանդիպում է համասեռականության քարոզչությանը։

Ватикан, Площадь Св. Петра - Sputnik Արմենիա
Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սինոդը հաստատել է միասեռ ամուսնությունների արգելքը

«Հատկապես երեխաների հոգեբանությունն է փխրուն, և այդպիսի քարոզչությունը ագրեսիայի դրսևորում է նրանց նկատմամբ»,– ասաց Հեքեքյանը։

Նա դժգոհություն հայտնեց, որ հասարակությունը պասիվ է այդ առումով։

«Թող ապրեն ինչպես ցանկանում են, բայց չի կարելի դա քարոզել։ Ես ինքս չորս երեխաների հայր եմ, ինչպե՞ս պաշտպանեմ նրանց այդ քարոզչությունից»,– ասաց Հեքեքյանը։

Նրա կարծիքով` եթե մի բան անընդհատ ցույց են տալիս, քարոզում են, ապա այն նորմա է դառնում։ Հեքեքյանը հիշեցրեց Եվրատեսիլի և Կոնչիտա Վուրստի մասին, որի անունով երեխաներն իրար կատակով դիմում են։

Ինչպես նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` հայերը հարգում են ավանդույթները, նրանք կայացած բարոյական կերպար ունեն։

«Դա ազգային անվտանգության հարց է։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է, որ առաջնահերթ է միջազգային իրավունքը, բայց դա պետք է հաստատված լինի Սահմանադրական դատարանի կողմից, այնպես որ պաշտպանության մեխանիզմներ կան»,– ասաց Գիմիշյանը։

Նրա խոսքով` դա դրսից է քարոզվում` աղանդների, այլասերությունների տարածման, ժողովրդի բարոյական կերպարը քայքայելու համար, քաղաքական գործընթաց է, որը առաջ է տարվում Արևմուտքի կողմից` Հայաստանի մի շարք ուժերի աջակցությամբ։

Նրա խոսքով` տարբեր կառույցներ փորձում են քարոզչությամբ դպրոցներ և մանկապարտեզներ մտնել։ Գիմիշյանն ընդգծեց, որ ժողովուրդը պետք է միավորվի և իշխանություններից պահանջի օրենք մտցնել, որը կպաշտպանի այլասերության քարոզչությունից գոնե անչափահասներին։

Русская версия

Լրահոս
0