00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սինոդը հաստատել է միասեռ ամուսնությունների արգելքը

© Nice-placesВатикан, Площадь Св. Петра
Ватикан, Площадь Св. Петра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եպիսկոպոսներն իրենց զեկույցում հաստատել են, որ եկեղեցին չի ընդունում միևնույն սեռին պատկանող մարդանց ամուսնությունները

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Շաբաթ օրը Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի մասնակիցները հաստատել են վերջնական զեկույցը, որում պահպանվում է միասեռ ամուսնությունների արգելքը, խոսվում է մանկապղծության նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» և այն մասին, որ կրկնակի ամուսնության հարցի վերաբերյալ որոշումներն առաջվա պես կընդունեն տեղի հոգևորականները:

Ամփոփիչ փաստաթուղթը պատրաստել է 10 հոգուց կազմված հատուկ հանձնաժողովը, որի անդամներին նշանակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Զեկույցը կազմված է 94 գլխից, որոնցից յուրաքանչյուրի շուրջ առանձին քվեարկություն է անցկացվել: Հաստատված զեկույցի կետերից մեկը նվիրված է համասեռամոլությանը: Նշվում է, որ եկեղեցին չի ընդունում նույնասեռականների ամուսնությունները:

Միաժամանակ եպիսկոպոսները նշել են, որ պետք է հարգանքով վերաբերվել ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող մարդու: Բացի այդ, զեկույցում խոսվում է մանկապղծության նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» մասին, իսկ ընտանիքում բռնության հարցում ընդգծվում է իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Սինոդի XIV վեհաժողովը նվիրված էր եկեղեցու կյանքում և ժամանակակից աշխարհում ընտանիքի կատարած դերին: Սինոդին մասնակցել է հինգ աշխարհամասի 270 ներկայացուցիչ, որոնց թվում՝ 74 կարդինալ, 102 եպիսկոպոս, 2 ծխական քահանա, 24 փորձագետ և 51 ունկնդիր: Սինոդին մասնակցել է նաև 18 ընտանեկան զույգ, որոնք բանավեճերի ընթացքում խոսել են ժամանակակից ընտանիքում առկա առավել սուր խնդիրների մասին:

Լրահոս
0