ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հեռուստաաստղ, հումորիստ և, պարզապես, բազմակողմանի զարգացած մարդ Գարիկ Մարտիրոսյանն անդադար կատակներ է անում ոչ միայն համացանցում, որտեղ նա, ի դեպ, սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել, այլ նաև` տանը։
Թեև գուցե հենց հումորն է նրանց ընտանեկան հաջողության գրավականը։ Չէ որ Գարիկը և նրա կինը` Ժաննա Լևինան, միասին են շուրջ 20 տարի։
Օրեր առաջ Գարիկն Instagram–ի իր էջում կնոջ` Ժաննայի հետ լուսանկար է տեղադրել` կատարելով հետևյալ գրառումը. «Աղջիկը խնդրեց սելֆի անել իր հետ։ Չկարողացա մերժել։ Այնուհետև նա խնդրեց նշել հասցեն ինստագրամում։ Կրկին չկարողացա։ @jannalevina_martirosyan. Այդ ինչե՞ր է նա իրեն թույլ տալիս։ Կարծես թե ես ու նա արդեն 20 տարի ամուսնացած ենք և համատեղ երկու երեխա ունենք…»։
Վերջերս Գարիկն ու կինը համացանցում իրենց հետևողներին ու երկրպագուներին ուրախացնում էին Հայաստան կատարած շրջագայության լուսանկարներ տեղադրելով։