ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Տուլայի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած անձանցից 6-¬ը տեղափոխվել է Ստուպինո, 3-¬ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխաներ են:
Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: