ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Լոնդոնի հյուսիսում մզկիթի մերձակայքում մարդկանց վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ոստիկանական ավտոմեքենայից օդային համբույր է ուղարկել։ Այս մասին հաղորդում Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ի լույսի 19-ի գիշերը, երբ մահմեդականները երեկոյան աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից։ Հավատացյալներից մեկը շոգի պատճառով կորցրել է գիտակցությունը, և մարդիկ հավաքվել են նրա շուրջ։ Մի քանի րոպե անց մարդկանց բազմության մեջ մեծ արագությամբ բեռնատար է մխրճվել։ «Ես ուզում եմ սպանել բոլոր մահմեդականներին, և արդեն սկսել եմ»,- բղավել է վարորդը։
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են տղամարդուն, որը ոստիկանական մեքենան նստելուց հետո օդային համբույր է ուղարկել:
Աղբյուրը նկատում է, որ սա անցած 4 ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում 4-րդ ահաբեկչական հարձակումն է: Հայտնի է, որ հարձակումները խլել են 36 մարդու կյանք:
Նշենք, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կատարվածը «հավանական ահաբեկչություն» էր: