00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատագրված հայրենիքը վայելող և Խորհրդային Հայաստանում «պարսիկ» կոչվող գրողի հուշերը

© Sputnik / Asatur YesayantsХорен Арамуни в гостях у радио Sputnik Армения
Хорен Арамуни в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Գրողների միության անդամ Խորեն Արամունին ապրել է տարբեր հասարակարգերում ու տարբեր ավանդույթներ ունեցող երկրներում՝ Իրանում, Խորհրդային Հայաստանում և ԱՄՆ-ում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց Շուշիում թողած իր արմատների, Խորհրդային միությունում «պարսիկ» կոչվելու և ստեղծագործական կյանքի հիմնական ուղղությունների մասին:

Գոհար Սարգսյան, Sputnik

Խորեն Արամունին ծնվել է Իրանի հայաշատ գավառներից մեկում՝ Սպահանում: Բայց նրա արմատները տանում են դեպի Արցախ:

-Ես տեղեկացա, որ դուք ծնվել եք Իրանում, բայց նախ պատմեք ձեր արմատների մասին:

— Մենք Շուշիից ենք արմատներով: Շահ Աբասը 1862 թվականին իրականացրեց բռնի գաղթը, և իմ պապերը հայտնվեցին Իրանում: Պապերս միշտ պատմում էին՝ մենք Շուշին չտեսանք, բայց դու կտեսնես, կգնաս Շուշիի ղալլա(բերդ), մենք այնտեղից ենք: Ես այն երջանիկ սերունդն եմ, որ արժանացավ ազատագրված իմ հայրենիքը, իմ պապերի ծննդավայրը տեսնելու բախտին:

Хорен Арамуни в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երևան Taxi կամ ինչպես տաքսու վարորդները դարձան գրքի հերոս

-Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ այցելեցիք Շուշի, ներկայացրեք նաև Ձեր զգացողությունները:

— 1992 թվականին Հայաստան եկա, բայց թույլ չտվեցին այնտեղ գնալ, որովհետև շատ խառը վիճակ էր: 96 թվականին այցելեցի Շուշի, նոր գիրք ունեի, շնորհանդես արեցինք այնտեղ Գրողների միության հետ: Շատ հրաշալի օր էր, հուզմունք, այնպիսի ապրումներ, որ աշխարհում շատ քիչ մարդիկ կարող են ապրել՝ ազատագրված հայրենիք՝ իր ամբողջ ծանր վիճակով հանդերձ, ունեցա այն ապրումները, որ կերազեին իմ պապերը:

-Տեսակետ կա, որ հայրենիքից դուրս ապրողների մոտ հայրենասիրությունն ավելի ընդգծված է լինում, քանի որ միախառնվում է նաև կարոտի զգացողությունը: Ձեզ մոտ ինչպե՞ս է:

— Ես կասեի՝ սփյուռքում ապրող հայը ավելի շատ ազգասեր է, քան հայրենասեր: Հայրենիքը սիրելու համար պիտի ապրես այդ հողում, այդ հողի շունչը զգաս, հողի խիղճն ապրես: Մենք ավելի շատ ազգասեր ենք ազգապահպանման վախից, ինքնությունը պահելու համար, բայց հայրենիքը չենք իմացել՝ ինչ է: Ես չգիտեի՝ ինչ բան է հայրենիքը: Դու պետք է այդ փողոցում ապրես, այդ պտուղը համտեսես, ջուրը խմես, որ հայրենասեր դառնաս: Իսկ հայրենիքում ապրողն ավելի շատ հայրենասեր է, քան ազգասեր: Նրա համար լեզվի խնդիրն այնքան կարևոր չէ, որովհետև ձուլվող չէ:

-1970 թվականին վերադարձաք Հայաստան: Ընդունվեցիք ԵՊՀ բանասիրության բաժին: Այնուեմանյնիվ, խնդիրներ ունեցաք Խորհրդային Հայաստանում և մեկնեցիք այստեղից:

Гадрут. Нагорный Карабах. Ястреб - Sputnik Արմենիա
Հետախույզ. Սփյուռքը Արցախի սահմաններն ավելի ուժեղ և ժամանակակից է դարձրել

— Կյանքի քննություն էր: Մի ուրիշ աշխարհ էր, ուրիշ մոլորակ: Ես տարբեր մոլորակներում եմ ապրել: Մուսուլմանական երկրում էի՝ Իրանում, հետո Խորհրդային Հայաստան, հետո՝ ԱՄՆ: Կյանքը տարօրինակ էր, չէինք հաշտվում: Քանի որ Հայաստանում բնակչության 97 տոկոսից ավելին հայ էին, քիչ շփում կար սփյուռքահայերի ու առհասարակ օտարազգիների հետ, մեզ շատ օտար աչքով էին նայում: Նույնիսկ մեզ պարսիկ էին համարում: Այս ամենը մեզ շատ էր նեղում, և վերջապես երիտասարդ էինք, ամեն ինչ թողել էինք ու եկել այստեղ: Ոնց որ փուշ լինեինք Սովետական կարգերի մեջ, այդ փուշը թարախակալվեց ու ինքն իրեն դուրս եկավ: 1980 թվականին մեկնեցինք Ամերիկա: Մինչև օրս ապրում ենք այնտեղ ու հաճախակի այցելում Հայաստան: Ես այնտեղ եմ սկսել ստեղծագործել և հասարակական, ազգային աշխատանք կատարել և այլն: Այն, ինչ երազել էի դեռ Պարսկաստանում, կարողացա անել ԱՄՆ-ում, ինչն այստեղ անել չէի կարող:

-Դուք այնտեղ գրեցիք Հայոց ցեղասպանության թեման շոշափող «Ձնհալը» վեպը, ինչպե՞ս եք այդ թեման բացել:

_Սովետական միության տարիներին 60-ականները համարում էին ձնհալի տարիներ: Հիմա ձնհալ տեղի է ունենում Թուրքիայում: Դա իսլամացած հայերի ի հայտ գալն է, ձյունը հալչում է, և ձնծաղկի պես դուրս են գալիս նրանք: Ասում են, որ 1 միլիոնից ավելի իսլամացած հայեր ունենք Թուրքիայում: Ինչ-որ դեպքերի ականատես եղա, թե ինչպես է երիտասարդությունը վերադառնում իր արմատներին: Ամբողջ վեպը երկխոսություն է: 21 տարեկան թուրք աղջիկը լսել է վատ բաներ հայերի մասին, թշնամացել նրանց նկատմամբ, մեկ էլ հանկարծակի բացահայտում է իր արմատները: Դա ինքնորոշման բացահայտման թեմա է:

Այս պահին Խորեն Արամունին գրում է «Անմարդկային կատակերգություն» գիրքը: Այս գրքի միջոցով ընթերցողները կծանոթանան Արամունու մտորումներին ու ապրած կյԱնքի քրոնիկային, այն դրվագներին, որոնք գրողն անվանում է «անմարդկային»:

 

Լրահոս
0