ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Կարեն Կարապետյանը Վռամ Գյուլզադյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- նշված է հրամանագրում։
Նշենք, որ վարչապետը փաստաթուղթը ստորագրել է այսօր` հունիսի 19-ին։
Վռամ Գյուլզադյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 10-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում: 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Գյուղատնտես: 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980-1981 թթ. Վարդաբլուրի պետտնտեսությունում աշխատել է օղակավար, 1981-1991 թթ. սորտափորձարկման կայանում` գյուղատնտես, տնօրեն, գլխավոր գյուղատնտես, ապա գյուղացիական կոլեկտիվ տնտեսության նախագահ: 1994-1996 թթ. եղել է Վարդաբլուրի գյուղական խորհրդի նախագահ, 1996-1999 թթ.` գյուղապետ: 1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 53 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ: 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: