00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանչելի. «Երջանիկ կլինեմ, եթե մեկ անգամ էլ Երևան գամ»

© Sputnik / Asayur YesayantsГия Канчели
Гия Канчели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, մանկավարժ Գիա Կանչելին երջանիկ կլինի հարմար առիթի դեպքում ևս մեկ անգամ այցելել Հայաստան։ Նրան Հայաստանի հետ կապող օղակները շատ են` հայ ընկերները, Դիլիջանն ու վեց հայտնի սիմֆոնիաները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, մանկավարժ Գիա Կանչելին վերջին անգամ յոթ տարի առաջ է եղել Երևանում։ Այն ժամանակ հույս էլ չուներ, որ կկարողանա ևս մեկ անգամ այցելել Հայաստան, որտեղ նա բազմաթիվ ընկերներ ունի։

«Երջանիկ եմ, որ ողջ եմ ու այս քաղաք գալու հնարավորություն ունեցա։ Այստեղ ես շատ անգամ եմ եղել և բազմաթիվ ընկերներ ունեմ։ Անկեղծ ասած, կարծում եմ` սա կլինի իմ վերջին այցելությունը, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, բայց Աստված տա, եթե կրկին կարողանամ գալ, միայն երջանիկ կլինեմ», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Գիա Կանչելին։

Վրացի երգահանը ընկերություն է արել հայ երգահանների աստղաբույլի հետ` Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս (Լազար) Սարյան և Առնո Բաբաջանյան։ Իսկ հայտնի վեց սիմֆոնիաները մաեստրոն գրել է Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ հաճախ են հավաքվել երգահան ընկերները։ Ի դեպ, Կանչելին «Միմինո» ֆիլմի Դիլիջանի մասին լեգենդար արտահայտության հեղինակն է։ Նա է համոզել ռեժիսոր Դանիելյանին, որ Ֆրունզիկը ոչ թե «Լենինական» ասի, այլ «Դիլիջան», քանի որ Կանչելին տարիներ շարունակ հենց այնտեղ է ապրել։

© Sputnik / Asatur YesayantsԳիա Կանչելի
Гия Канчели - Sputnik Արմենիա
Գիա Կանչելի

Մի անգամ Կանչելիին է դիմել Միխայիլ Կալազոտովը` համր ֆիլմի (հիմա արդեն խորհրդային կինոյի դասական դարձած «Աղ Սվանեթին») համար երաժշտություն գրելու խնդրանքով։

«Այդ դրվագում ես մի վառ հատված եմ օգտագործել Ավետ Տերտերյանի երրորդ սիմֆոնիայից», – խոստովանեց Կանչելին։

Երաժշտության հանդեպ սերը մաեստրոյի հոգում ծնվել է ջազի հետ ծանոթությունից հետո, հատկապես այն ժամանակ, երբ լսել է Գլեն Միլլերի, Էլլա Ֆիցջերալդի ստեղծագործությունները։ Կանչելին մինչ օրս էլ անտարբեր չէ այդ ժանրի նկատմամբ և ուշադիր հետևում է ջազի աշխարհի նորություններին։

Sputnik  Արմենիայի թղթակիցները դիմավորեցին Գիա Կանչելիին - Sputnik Արմենիա
«Միմինոյի» մեջ Դիլիջանի ջրի մասին դրվագն ամենևին էլ հայի մտածածը չէ

Կանչելիի համար այսօր ամենակարևորը ներքին ցենզուրան է, ազնվությունը, մարդկանց հետ հարաբերությունները։

«Ես մաքսիմալիստ եմ, աշխատում եմ չփոխել վերաբերմունքս շուրջս տեղի ունեցող երևույթների նկատմամբ, հնարավոր է` բնավորությանս այդ գիծն ինձ հաճախ խանգարել է», – ասում է Կանչելին։

Նա ակտիվորեն հետևում է համաշխարհային նորություններին, և նրան հուզում է աշխարհում տեղի ունեցող ամեն բան։ Երգահանն իրեն լավ է  զգում այնտեղ, որտեղ նրան սիրում են ու գնահատում։

«Յուրաքանչյուր ստեղծագործություն սպառում է մարդուն, և միայն քունն է օգնում վերականգնվել»,– ասաց Կանչելին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հունիսի 18–ից 20–ը Հայաստանում Կանչելիին նվիրված փառատոն է անցկացվում։ Փառատոնի շրջանակում Երևանում երկու սիմֆոնիկ համերգ և մեկ կամերային երեկո է կայանալու,որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։

Русская версия

Լրահոս
0