ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Քիմ Քարդաշյանը հանգուցյալ հորը` Ռոբերտ Ջորջ Քարդաշյանին նվիրված գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Աստված իմ, ես այնքան երջանիկ եմ, որ իմ հայրը հենց դու ես եղել: Հիշում եմ` ինչպես մահիցդ առաջ շնորհակալություն հայտնեցի քեզ այն ամենի համար, ինչ դու սովորեցրել ես և ասացի, որ երբ ժամանակը գա, կմեծացնեմ երեխաներիս այնպես, ինչպես քեզնից եմ սովորել: Դե ինչ, ես կատարել եմ խոստումս, հայրիկ: Շնորհակալ եմ, դու լավագույնն ես»,- գրել է Քիմը։
Նա գրառումից բացի նաև հոր հետ լուսանկար է հրապարակել։