00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսնու սերն ու նվիրվածությունն է 100-ամյա Ազգո տատի երկարակեցության գաղտնիքը

© Sputnik / Armenuhi MkhoyanУ бабушки Азгануш 100 лет
У бабушки Азгануш 100 лет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի Երազգավորս գյուղում հունիս 18-ին ամենատարեցի՝ Ազգո տատի 100 ամյակն էր: 9 զավակ, 17 թոռ, 33 թոռի երեխա և 20 թոռի թոռ ունեցող կինն իրեն հարուստ է համարում:

ԵՐԵՎԱՆ 18 հունիսի —Sputnik, Արմենուհի Մխոյան. Ազգո տատը ողջ կյանքի ընթացքում եղել է սիրված ու հարգված. երկար տարիներ նախ մանկապարտեզում է աշխատել, ապա ղեկավարել է նույն մանկապարտեզը, իսկ մինչ Երազգավորս տեղափոխվելը Ազգանուշ Ալեքսանյանն ապրել ու սովորել է Լենինականում, մինչև ամուսնուն՝ Բեյբութին տեսնելն ու սիրահարվելը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱզգանուշ տատիկը 100 տարեկան է
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է - Sputnik Արմենիա
1/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է
© Sputnik / Armenuhi MkhoyanԱզգանուշ տատիկը 100 տարեկան է
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է - Sputnik Արմենիա
2/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է
© Sputnik / Armenuhi MkhoyanԱզգանուշ տատիկը 100 տարեկան է
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է - Sputnik Արմենիա
3/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է
1/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է
2/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է
3/3
Ազգանուշ տատիկը 100 տարեկան է

Սիրահարվել, 16 տարեկանում ամուսնացել ու տեղափոխվել է Երազգավորս: Հիմա էլ, երբ հարցնում ենք ամուսնու մասին, կինը ժպտալով ասում է՝ սիրել է ու սիրված եղել՝ ծոնթացել է ամուսնու հետ ուժեղ անձրևի ժամանակ, երբ անձրևից պաշտպանվելու համար Բեյբութը աղջկան առաջարկել է թաքնվել իր շինելի տակ:

Ազգո տատի հարազատները Ախուրյան գետից այս կողմ,՝ ինչպես ինքն է ասում, փախե-փախի ժամանակ տեղափոխվել են Բաշիրակից: Ազգո տատի երեխաները իրար հերթ չտալով պատմում են. «Ինքը փոքր է եղել 1 տարեկան, երբ հարազատները տեղափոխվել են: Տատի մայրը, երբ կանգնել է Երազգավորսի ամենաբարձր բլրի վրա ու նայել սահմանից այն կողմ, ասել է՝ էստեղից Բաշիրակը երևում է: Ասել ու կարոտն է առել»:

105-летний японский бегун Хидекити Миядзаки установил рекорд на дистанции 100 метров - Sputnik Արմենիա
105-ամյա ճապոնացին 100 մետրն անցել է 42 վայրկյանում

Տատից փորձեցի իմանալ իր երկարակեցության գաղտնիքը: Մինչ տատը դժվարությամբ կպատասխաներ, երեխաները շտապելով ասում են՝ ամուսնու սերն է գաղտնիքը: «Մեր հայրը շատ է սիրել մեր մորը: Մայրս երջանիկ կին է եղել՝ սիրահարված ու սիրված: Ուր ասես հայրս նրան չի տարել՝ հանգստյան տներ, առողջարաններ՝ դա է երկարակեցության գաղտնիք»,-նշեցին աղջիկները, իսկ փեսաներն ու հարսները շտապեցին բացահայտել իրենց զոքանչի ու սկեսրոջ թուլությունը. «Պապը խմել չի սիրել, իսկ տատն ամեն օր՝ մինչ հիմա, օղի է խմում»,-անկեղծանում են նրանք:

Բեյբութն այնքան է կնոջը սիրել, որ նրա փոխարեն 8 ամիս կալանավորված է եղել: Ազգանուշի տետրի վրա 1937 թվականին տեսել են Խանջյանի նկարը ու կալանավորել ամուսնուն, բայց 8 ամիս հետո ազատ են արձակել:

Տատը մինչև վերջերս իրեն շատ առողջ է զգացել, 2 ամիս առաջ կոտրել է ոտքն ու հիմա մի փոքր խեղճացել է, բայց մինչև օրս էլ կարդում է: Կարդալ՝ հատկապես, ռուսերեն գրքեր՝ շատ է սիրում:

Ազգո տատը, մինչ ազգի ամենափոքր թոռների հետ ծննդյան տորթի մոմերի փչելը, բոլորին առողջություն մաղթեց: «Բոլորիդ կրկնակի առողջություն ու երջանկություն եմ մաղթում, աշխարհին էլ՝ խաղաղություն»,-նշեց տատն ու խմեց շամպայնը:

 

Լրահոս
0