ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Daily Mail–ը գրում է, որ ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի թիկնապահը մեծ հետաքրքրություն է վայելում։
Երիտասարդին նկատել էին Քիմի հետ Նյու Յորքում կայացած «Forbes Women» գագաթնաժողովից հետո։ Երկրպագուներին գրավել է թիկնապահի առնական արտաքինը` մորուք, դաջվածք, աթլետիկ կազմվածք։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե Քիմին ուղեկցելիս թիկնապահն ինչպես է ձեռքը գոտկատեղից ներքև իջեցրել։ Արդեն խոսակցություններ կան, որ Քանյե Ուեսթն արդեն նոր մրցակից ունի։
Քիմի երկրպագուները թիկնապահին նոր սեքս–խորհրդանիշ են կոչել և ամուսնուն խորհուրդ են տալիս ուշադիր լինել։
Kim Kardashian's bodyguard puts his hand near her curvy derriere https://t.co/ppZfgc2ffL pic.twitter.com/2zTSaiNng5
— Daily Mail Celebrity (@DailyMailCeleb) 15 июня 2017 г.
Քիմ Քարդաշյանի նախորդ թիկնապահ Պասկալ Դյուվեն 4 տարի աշխատելուց հետո աշխատանքից հեռացվել էր Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո։
Քիմը ստիպված էր մշտական թիկնապահ վարձել այդ դեպքից հետո, երբ ոստիկանական համազգեստով չարագործները ներխուժել էին աստղի հյուրանոցային սենյակ, կապել նրան և գողացել թանկարժեք զարդերը։