Առաջին անգամ 2016 թվականին Հայաստան այցելած Հասան Դվինը մեկ տարի մտատանջվելուց հետո որոշել է իրենց տանը 1915 թվականից հայտնված և հայերից մնացած իրը վերադարձնել իր ժողովրդին։ Լրագրողներին կցուցադրվի ավելի քան 100 տարի պահպանված իրը, իսկ ասուլիսից հետո այն կփոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Ասուլիսի բանախոսները.
Արևմտյան Հայաստանի Երզնգա գավառի Կամախ քաղաքից, այժմ Գերմանիայում բնակվող Հասան Դվինը,
Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։