ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՀՀ Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ է նշանակվել Օնիկ Գասպարյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` հունիսի 15-ին: