00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանահայ վարսահարդար. մասնագիտությունս գիտության և արվեստի համադրություն է

© Sputnik / Asatur YesayantsЖак Текеян в гостях у радио Sputnik Армения
Жак Текеян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լիբանանահայ վարսահարդար Ժակ Թեքեյանը Հայաստանում բացել է Jack Tekeyan իր գեղեցկության սրահների ցանցի մասնաճյուղը։ Նա շատ է կապված պատմական հայրենիքի հետ և ուզում է վերջնականապես հիմնվել այստեղ։

Հաջողության գաղտնիքի, բարդ և ստեղծագործական իր մասնագիտության նրբությունների, օտարության մեջ կյանքի դժվարությունների մասին Թեքեյանը պատմել է Sputnik Արմենիային։ Զրուցեց` Լաուրա Սարգսյանը։

-Ժակ, Դուք Հայաստանում Ձեր բրենդի մասնաճյուղն եք բացել։ Ինչո՞վ է այն տարբերվելում Երևանի այլ բազմաթիվ գեղեցկության սրահներից։

— Առաջին հերթին, մենք բարձր որակ ենք երաշխավորում։ Մեր սրահը զինված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մեզ մոտ բարձրակարգ մասնագետներ են աշխատում։ Տեխնիկան էլ, մարդկանց էլ, ինչպես նաև մազերի և մաշկի խնամքի միջոցները բերել եմ Բեյրութից։ Սրահը ոչ մի բանով չի զիջում իմ մնացած հաստատություններին։

-Ինչու՞ եք ընտրել հենց այդ մասնագիտությունը։

— Ինձ միշտ դուր է եկել գիտության և արվեստի այս համադրությունը։ Մասնագիտական կողմնորոշման վրա ազդել են հորաքույրներս։ Նրանք մոտ 40 տարի է զբաղվում են վարսահարդարմամբ։ Բարեկամուհիներիցս մեկն արդեն մի քանի տասնամյակ է Բոստոնում իր անունը կրող չորս գեղեցկության սրահ է ղեկավարում։ Նա նաև ութ տարի է վարսահարդար է աշխատում «Fashion TV»–ում, ուր աշխատում է տարբեր մոդելների և ամերիկյան այլ հայտնի մարդկանց հետ։

Швейная фабрика - Sputnik Արմենիա
Սփյուռքահայ գործարար. Թուրքիայից ներկրելու փոխարեն սեփական երկրում պետք է արտադրություն հիմնել

-Քանի՞ տարի է պետք սովորել, այդ ոլորտում մասնագետ դառնալու համար։

— Մոտ 8–9 տարի։ Համենայնդեպս, իմ դեպքում այդքան ժամանակ պահանջվեց։ Վեց տարի սովորեցի համալսարանում, ստացա մասնագետի դիպլոմ, հետո երեք տարվա ընթացքում պրակտիկա անցա։ Անհնար է մասնագիտության բոլոր նրբությունները յուրացնել երեք կամ վեց ամսվա ընթացքում։ Պետք է հասկանալ, որ գործ ունես մազի, դրա արմատի և կառուցվածքի հետ։ Մի սխալ շարժումով կարելի է փչացնել գլխի մաշկը, վարակ անցկացնել։ Չես կարող քեզ վարսահարդար համարել, եթե կարողանում ես միայն մազերը կտրել և սանրվածք անել։ Հայրս ծննդով Անգլիայից է, մայրս` Լիբանանից։ Ես ծնվել եմ Անգլիայում, որտեղ էլ և ավարտել եմ համալսարանը։ Toni & Guy աշխարհահռչակ բրենդի գեղեցկության սրահում ութ տարի վարսահարդար եմ աշխատել։ Հետո Լիբանանում սեփական բիզնես բացեցի։ Ամեն ինչ սկսվեց մեկ սրահից, հիմա արդեն դրանք վեցն են, Երևանում յոթերորդն է։ Նաև արվեստանոց–ակադեմիա եմ հիմնել, որտեղ ուսում են անցել ավելի քան 400 ուսանող։

-Ի՞նչ նպատակով եք հիմնել ակադեմիան։

— Ակադեմիան կոչվում է այնպես, ինչպես իմ սրահը` Jack Tekeyan։ Այն արդեն վեց տարի է գործում է։ Ամեն կես տարին մեկ մենք ունենում ենք մոտ 45 շրջանավարտ, որոնք հետագայում աշխատանքի են ընդունվում նորաձևության սրահներում։ Իմ սրահներում միշտ բազմաթիվ պրակտիկանտներ են եղել, ինչը ինձ մոտ մտահաղացում առաջացրեց հիմնել ակադեմիա–արվեստանոց, ուր նրանք կկարողանային տիրապետել բոլոր անհրաժեշտ հմտություններին և պրակտիկա անցնել։ Մեր ակադեմիայի շրջանավարտներն արդեն պատրաստի մասնագետներ են։

© Sputnik / Asatur YesayantsԼաուրա Սարգսյան, Ժակ Թեքեյան
Жак Текеян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Լաուրա Սարգսյան, Ժակ Թեքեյան

-Պարոն Թեքեյան, կարո՞ղ եք նշել գլխի մաշկի և մազերի ամենահաճախ հանդիպող խնդիրները։

— Խնդիրները շատ են, քանի որ օզոնի շերտն ու ջերմությունը շատ են վնասում և չորացնում մազերը։ Մազերի ամենամեծ թշնամին սթրեսն ու սխալ սնունդ է, նաև օրգանիզմի ջրի բալանսի խախտումը։ Մարդիկ պետք է հասկական, որ մազերը պահանջում են ամենօրյա խնամք և բուժում։ Մազերի հետ խնդիրներ ունի Հայաստանի բնակչության 80%-ը` դյուրաբեկ մազեր, անկենդան, չոր։ Այս դեպքերում պետք է շատ ջուր խմել և ճիշտ սնվել։

 

 

-Նախատեսու՞մ եք Հայաստան տեղափոխվել։

— Շատ եմ ուզում հիմնվել պատմական հայրենիքում և այստեղ կառուցել կարիերաս։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Հայաստանն իմ երկիրն է, չնայած Անգլիայում եմ ծնվել։ Ապագայում ուզում եմ արվեստանոց–ակադեմիա հիմնել Հայաստանում։

Русская версия

Լրահոս
0