ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Մոսկվայի դատարանը հաստատել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանի, Ելենա Ստեպանենկոյի և նրանց հարևանների միջև համաձայնագիրը։
Ամուսինների անփութության հետևանքով հարևանների բնակարանը ջուր է լցվել։ Նրանք համաձայնել են 269 հազար ռուբլի վճարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայցվոր Ելենա Մակարովան նախապես 440 հազար ռուբլի էր պահանջում՝ վերանորոգման և բարոյական վնասի փոխհատուցման համար։ Սակայն գործի քննարկման շրջանակում վնասը 215 հազար ռուբլի է գնահատվել։