ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախում հետաքրքիր նախագիծ են մեկնարկում:
«Վերականգնելու ենք Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին»,- գրել է նա:
Նրա նշել է, որ առավելագույն ուշադրություն է հատկացվելու պատմական տեսքին ու ատրիբուտներին, փորձելու են այնպիսի մոդել ստեղծել, որ հետագայում նման միտք ունեցողներն առաջնորդվեն այս սկզբունքներով ու չափանիշներով: