ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոնդոնի արևմտյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել բազմահարկ Grenfell Tower բնակելի աշտարակում։ Շենքում հարյուրավոր մարդիկ են եղել:
Ֆրանսիական մամուլը գրում է, որ կրակն ամբողջությամբ այրել է կառույցը: Հրդեհը մարելու գործում ներգրավված է 200-ից ավելի հրշեջ, 40 միավոր տեխնիկա:
Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:
#NorthKensington tower block fire declared major incident, crews working hard at scene ©@Natalie_Oxford For updates:https://t.co/Gy6gUYc4ML pic.twitter.com/079acRjt7W
— London Fire Brigade (@LondonFire) 14 июня 2017 г.
Հրշեջ բրիգադի ներկայացուցչի խոսքով` իրենք տարհանվել են բնակիչների մի մասին, սակայն շատերը շարունակում են ներսում թակարդված մնալ:
Նշենք, որ աշտարակում 120 բնակարան կա: Նշվում է նաև, որ շենքն անցած տարի էր 10 մլն ֆունտ ստերլինգով վերանորոգվել: