00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ լեռնագնաց. ամերիկացի զբոսաշրջիկներն ավելի շատ են գումար ծախսում, քան եվրոպացիները

© Sputnik / Nelli DanielyanУщелье Касах
Ущелье Касах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայ լեռնագնացների միություն – Հայաստան» կազմակերպությունը գրեթե լիովին իրականացրել է իր առջև դրված խնդիրը և զբոսաշրջային սեզոնի բացումից առաջ ավարտել է Հայաստանի և Արցախի զբոսաշրջային երթուղիների գծանշումը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանում և Արցախում երթուղիների գծանշումը կօգնի զարգացնել էկո և արկածային զբոսաշրջությունը Հայաստանում, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ լեռնագնացների միություն — Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գասպարյանը։

Նրա խոսքով` այս պահին ավարտվել է 30 արահետի գծանշումը, 10-ն ընթացքի մեջ են։

«Մենք երկար տարիներ ի վեր աշխատում ենք արկածային զբոսաշրջության ոլորտում, լավ գիտենք ոլորտի խնդիրները, թեև Լեռնագնացների միությունը Լոս Անջելեսում բացվել է 2016 թվականին։ Մեր առջև խնդիր կար գծանշել ավելի քան 40 հայտնի արահետ Հայաստանում։ Այդ գծանշումները համապատասխանում են միջազգային նորմերին։ Դրանք տեղադրվում են այնտեղ, որտեղ զբոսաշրջիկը կարող է հեշտությամբ մոլորվել», — պարզաբանեց Գասպարյանը։

Նրա խոսքով` գծանշման համար մասնագետներն ընտրել են 40 ամենահայտնի երթուղիները։ Գծանշումներ կան ամենուր, բացի Շիրակի և Գեղարքունիքի մարզերից, քանի որ առաջարկներ դեռ չեն եղել։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նրանք համագործակցում ենք Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ` Գասպարյանը նշեց, որ համագործակցություն կա, սակայն իրենց համար առաջնահերթ է ոչ թե լեռնագնացության, այլ արկածային զբոսաշրջության զարգացումը, մասնավորապես` Հայաստանի մարզերում։

Basejumping в Татеве - Sputnik Արմենիա
ՌԴ-ից եկող զբոսաշրջիկները կհամտեսեն գյուղական նախաճաշն ու կմասնակցեն գյուղական քեֆերին

Վազորդ և արշավորդ Թելմա Ալթուն Ղազարյանն իր հերթին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել արշավային արահետների վիճակին, քանի որ դրանից է կախված էկոզբոսաշրջության և համապատասխանաբար տնտեսության զարգացումը։

«Երբ ես բարեգործական մարաթոն էի իրականացնում (հունիսի 9-ից 10-ը` 283 կիլոմետր) և Վարդենիսից վազելով հասա Հադրութ, փորձում էի ցույց տալ աշխարհին` ինչքան գեղեցիկ են մեր բնությունն ու սարերը», — ասաց նա։

«Հայ ժայռամագլցողների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը հայտնեց, որ Հայաստանում և Արցախում էկոզբոսաշրջության զարգացումը կազմակերպության կարևորագույն խնդիրներից է։ Այդ նպատակի իրականացման համար նրանք համագործակցում են «Հայ լեռնագնացների միություն — Հայաստանի» հետ։

«Մեր միությունը բաց ու հասանելի է բոլոր ցանկացողների համար։ Միակ պայմանը հայկական մշակույթի և ժողովրդի հանդեպ սերն է։ Մեր միությանը կարող են անդամագրվել տարբեր ազգերի ներկայացուցիչները», — ասաց Ասսարյանը։

Նա հայտնեց, որ օրեր առաջ Ամերիկայից 56 լեռնագնացի է Հայաստան բերել, որոնք մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր գյուղեր են այցելել։ Նրա խոսքով` ամերիկացի զբոսաշրջիկները նախընտրում են լեռնային զբոսաշրջությունը, այդ պատճառով Հայաստանը շատ հետաքրքրիր երկիր է նրանց համար։

© Sputnik / Asatur YesayantsԹելմա Ալթունի
Թելմա Ալթունի - Sputnik Արմենիա
1/3
Թելմա Ալթունի
© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Ասսարյան
Ռոբերտ Ասսարյան - Sputnik Արմենիա
2/3
Ռոբերտ Ասսարյան
© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Գասպարյան
Գևորգ Գասպարյան - Sputnik Արմենիա
3/3
Գևորգ Գասպարյան
1/3
Թելմա Ալթունի
2/3
Ռոբերտ Ասսարյան
3/3
Գևորգ Գասպարյան

Լեռնագնացը խորհուրդ է տալիս աշխատել ամերիկացիներին ներգրավելու ուղղությամբ, քանի որ ի տարբերություն եվրոպացիների, նրանք պատրաստ են ավելի շատ գումար ծախսել ճանապարհորդության ընթացքում։

Մասնագետները համոզված են, որ Հայաստանը պետք է ըստ արժանվույն ներկայացնել նաև սոցիալական կայքերում. այդ հանգամանքը շատ կարևոր է երկրի զբոսաշրջությունը զարգացնելու համար։

Русская версия

Լրահոս
0