00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ից եկող զբոսաշրջիկները կհամտեսեն գյուղական նախաճաշն ու կմասնակցեն գյուղական քեֆերին

© Sputnik / Asatur YesayantsBasejumping в Татеве
Basejumping в Татеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուրօպերատորներից մեկի գործադիր տնօրեն Օլեգ Կարախանյանը մտածել է, թե ինչպես կարելի է Հայաստան ներգրավել տուրիստական առավել մեծ հոսքերի: Հիմնական միջոցը, պատմամշակութային վայրերից բացի, մարդկանց հայկական կենցաղին, ավանդույթներին հաղորդակից դարձնելն է:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի-Sputnik. Ավանդական դարձած ուղիները՝ Գառնին, Գեղարդը, Սուրբ Էջմիածինը ցուցադրելուց հետո տուրօպերատորներից մեկի գործադիր տնօրեն Օլեգ Կարախանյանը պատրաստվում է զբոսաշրջիկներին ծանոթացնել նաև հայկական նիստուկացին, խնջույքներին ու սովորույթներին:

«Մեր ժոողվուրդը մեր ռեսուրսն է: Քանի որ զբոսաշրջիկն իր հետ տանում է տպավորություն, պետք է այնպես ցուցադրել երկիրը, որ նա հասկանա նաև հայ ժողովրդին ու նրա պատմությունը»,-ասաց Օլեգ Կարախանյանը:

© Sputnik / Karen YepremyanՕլեգ Կարախանյան
Олег Караханян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Օլեգ Կարախանյան

Սյունիքի մարզի Կապան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գյուղ հիշեցնող մի թաղամաս կա՝ Բաղաբուրջ անունով, որը երբևէ զբոսաշրջիկ չի տեսել: Ինչպես Կարախանյանն է պատմում, այնտեղ կա հիասքանչ բնություն, ավանդապաշտ մարդիկ, որոնք կհետարքրքեն զբոսաշրջիկներին: Ռուսաստանից ժամանող առաջին խմբին Կարախանյանը կուղեկցի նաև Բաղաբուրջ:

Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Հայերը մյուսներից ավելի շատ ներդրում ունեն Վրաստանի զբոսաշրջության զարգացման գործում

«Այնտեղ, գյուղական տան մեջ լինելու է արարողություն, զբոսաշրջիկները կտեսնեն, թե ինչպես են բնակիչները թթի օղի պատրաստում, նրանք կմասնակցեն նաև գյուղական քեֆերին: Իսկ առավոտյան կարթնանան, կհամտեսեն գյուղական նախաճաշը: Մենք մեծ տեղ ունենք զարգացնելու էկոտուրիզմը, հատկապես այս կողմերում: Կապանը զբոսաշրջային ուղիներից հեռու է մնում, այսպիսի ծրագրերը մոտիվացիա են մարդկանց համար»,-ասաց Օլեգ Կարախանյանը:

Ըստ նրա կազմած ծրագրի՝ 5 օրում զբոսաշրջիկները կծանոթանան Հայաստանին: Այս ժամանակահատվածը փոքր է Հայաստանը բացահայտելու համար, բայց հիմք կհանդիսանա, որ այցելությունները շարունակական լինեն:

Ի դեպ, Օլեգ Կարախանյանը նկատել է, որ այն զբոսաշրջիկները, որոնք Հայաստան են գալիս Վրաստանով, ապատեղեկատվության «թիրախ» են դարձած լինում, մինչև իրական աչքերով չեն տեսնում մեր երկիրը:

«Ռուսաստանից ժամանող հյուրերին բազմիցս դիմավորել եմ Բագրատաշենից, վրացիները նրանց ասում են` այ հիմա կգնաք Հայաստան, հեքիաթներ կպատմեն ձեզ, իբր ամենահին գինգործական երկիրն են, չլսեք, մեր գինին փորձեք: Իսկ մենք ոչ թե քննադատում ենք վրացիներին, այլ ճիշտ ուղով ներկայացնում ենք մերը, հյուրին թողնում, որպեսզի նա համեմատի: «Արենի 1» քարանձավը միայն ապացուցում է, որ մենք գինոգերծությամբ զբաղվել ենք 6 հազար տարի առաջ»,-պատմեց Կարախանյանը:

Տեղեկացնենք, որ զբոսաշրջությունը Հայաստանում աճի միտում ունի: Ինչպես ավելի վաղ ներկայացրել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտի նախագահ Զարմինե Զեյթունցյանն, այս տարվա առաջին չորս ամիսներին 25 տոկոսի աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ միայն ապրիլին 45 տոկոս աճ է արձանագրվել:

Իհարկե, Զեյթունցյանն այս թվի տարբերության մեջ տեսնում է նաև ապրիլյան քառօրյայի գործոնը: Հայաստան եկող զբոսաշրջիկների գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Չինաստանից և Ֆիլիպիններից են:

Ավելացնենք, որ ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքն ավելացավ, երբ կառավարությունը որոշեց՝ Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան ժամանել նաև ներքին անձնագրերով: Որոշման՝ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո Հայաստան ժամանեց 3091 ՌԴ քաղաքացի:

 

Լրահոս
0