00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Տաջիկստանը մտադիր են գործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

© Sputnik / Karen YepremyanФлаги Армении и Таджикистана
Флаги Армении и Таджикистана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցություններ։ Սերժ Սարգսյանի խոսքով`քննարկվել է նաև Հայաստան–Տաջիկստան ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ու Տաջիկստանը առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը պետք է ընդլայնեն համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանը ջերմությամբ է հիշել Ճապոնիա կատարած այցը

Հանրապետության նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարության հենց սկզբում նշեց, որ բանակցություններն անցել են բարեկամական և բացարձակ կառուցողական մթնոլորտում:

Նա բարձր գնահատեց վերջին շրջանում արձանագրված հայ-տաջիկական հարաբերությունների դրական և կայուն զարգացման միտումը:

«Մենք պայմանավորվեցինք հետևողական լինել երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` այս ամենն իր արտացոլումը գտավ ընդունված Համատեղ հայտարարությունում, համագործակցության կարևորագույն ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի պատկառելի փաթեթում, այն է՝ համաձայնագրեր հաղորդակցության և կապի, օդային հաղորդակցության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

«Մենք դրեցինք հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը մեր երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մենք մտադիր ենք ինտենսիվ բնույթ հաղորդել»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ:

«Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի համագործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից:

Անցկացվում են խորհրդատվություններ արտաքին գործերի նախարարությունների միջև, սերտ համագործակցության մեջ են գտնվում մեր երկրների ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում: Ինչպես նախկինում, երկու կողմերն էլ պատրաստ են ամրապնդելու փոխադարձ աջակցությունը միմյանց ազգային շահերին առնչվող առանցքային հարցերում»,- ասաց նա:

Նախագահների ուշադրության կենտրոնում են եղել նաև առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը, որը, նրանց կարծիքով, պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին:

«Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց Սարգսյանը:

Նախագահի խոսքով` տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում քննարկել են նաև Հայաստան-Տաջիկստան ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը:

«Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ»,- ասաց նա:

Երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում:

Նախագահի խոսքով` այսօր հայ-տաջիկական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլում: Հայաստանը տաջիկական կողմի հետ երկարաժամկետ հեռանկարում պատրաստ է շարունակել ջանքեր ներդնել գործընկերության հետևողական, կայուն և փոխշահավետ զարգացման համար:

Լրահոս
0