Հայ լեռնագնացների միությունն իր առջև խնդիր էր դրել մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբն ավարտել Հայաստանի առավել հայտնի 40 արշավային արահետների գծանշումները: Այս պահին ավարտվել է 30-ի գծանշումը:
Հունիսի 8-10-ը լեռնագնաց, արշավորդ Թելմա Ալթուն Ղազարյանը վազեց Վարդենիսից դեպի Հադրութ (ավելի քան 283 կմ)` «Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» հասարակական կազմակերպության համար դրամահավաք անելու նպատակով:
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն Հայ լեռնագնացների միության աշխատանքներն ու հետագա անելիքները:
Ասուլիսի բանախոսներն են.
Վազորդուհի և լեռնագնաց Թելմա Ալթուն Ղազարյանը,
«Հայ լեռնագնացների միություն-Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Գասպարյանը,
«Հայ լեռնագնացների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։