ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Հովհաննես Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշներին և սահել հարակից ձորը (մոտ 6 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Դեպքից ժամեր անց երիտասարդը մահացել է: