ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը քննարկել է աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը։ Տեղեկությունը հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը։
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը կրթական ոլորտում։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։ «Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,-ասաց Դավիթ Տոնոյանը։