ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունները նպատակ ունեն լուծել հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումների և կուտակումների խնդիրը:
«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»,- ասված է հաղորդագրությունում: